21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայ ֆուտբոլիստուհիները կհյուրընկալեն ավստրուհիներին

Henaran.am-ին ՀՖՖ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Երևանի “Միկա” մարզադաշտում կկայանա 2013թ. կանանց Եվրոպայի առաջնության Հայաստան-Ավստրիա ընտրական հանդիպումը: Հայաստանի կանանց ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել այդ հանդիպմանը: Մեր ընտրանին կանցկացնի վերջին մարզումը մարտի 31-ին, ժամը 13:00-ին “Միկա” մարզադաշտում:

Եղել են խնդիրներ, որտեղ ՀԱԿ-ը ուղղակի աջակցել է ՀՀԿ-ին. Գ. Իսագուլյան

“Քաղաքական ուժերը հնարավորության առումով, իհարկե, հավասար պայմաններում  չեն գտնվում: Ամենամեծ հանրավորութունը ունի ՀՀԿ-ն` թե ֆինանսական, թե ռեսուրսների առուով ՀՀԿ-ի դիրքը գերապատվելի է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Նա նշեց, որ լավ հնարավորություն ունի նաեւ ԲՀԿ, ոչ միայն ֆինանսական, այլեւ` լծակներ: Ֆավորիտը հնարավորությունների առումով, բանախոսի համոզմամբ, այս երկու ուժերն են: […]

‘Ժառանգության’ հայտարարությունը

Այսօր ‘Ժառանգություն’ կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Երեկ երեկոյան տեղեկացանք, որ Սյունիքի մարզում ‘Ժառանգության’ նախընտրական շտաբի հիմնադրման համար Գորիս մեկնած ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ ‘Ժառանգության’ Գորիսի ստորաբաժանման ակտիվիստների առջեւ Սյունիքի մարզային իշխանությունները խոչընդոտներ են հարուցել: Այսպես, Գորիսում քաղաքացիները ովքեր ‘Ժառանգության’ շտաբի հիմնադրման համար տարածք էին տրամադրել ինչ-ինչ իշխանական ճնշումներից հետո […]

Աբովյան փողոցում կտեղադրվի Մանթաշյանցի արձանը

Առաջիկայում մայրաքաղաքի կենտրոնում, Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ՝ Աբովյան փողոցի գողտրիկ մի հատվածում կտեղադրվի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը: Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է: Հիշեցնենք, որ  մայրաքաղաքի կենտրոնում  Մանթաշովի արձանը տեղադրելու մասին  Երևանի քաղաքապետի որոշումը դեռևս 2011 թ. հունիսի 20-ին էր եղել: Որոշման համար հիմք էր հանդիսացել Երևանի քաղաքապետարանի […]

Ոստիկանապետը խիստ է լինելու

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անձնակազմին ցուցում է տվել  ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում և հատկապես ընտրությունների օրը խիստ ու հետևողական լինել ցանկացած իրավախախտի հանդեպ և օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում կանխել ընտրական գործընթացի խոչընդոտման յուրաքանչյուր փորձ: Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական շարժումներին, բոլոր քաղաքացիներին` ընտրական գործընթացներին վերաբերող ցանկացած իրավախախտում, այդ թվում` ընտրակաշառք արձանագրելուն […]

Ոստիկանությունը զգուշացնում է Մաշտոցի պուրակի ակտիվիստներին

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել վաղը, մարտի 31-ին Մաշտոցի պուրակում նախատեսված ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ, որի մասին հայտարարել էին մի շարք բնապահպաններ։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ մարտի 31-ին, ժամը 13.00-ին, Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները և մասնակիցների պահանջների հարկադրական կենսագործումը չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ: Նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել […]

Բաքուն չի կաշկանդի հայկական պատվիրակության գործունեությունը

Եվրանեսթի Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստը` ապրիլի 2-ից 5-ը կայանալու է Բաքվում: Նիստին ակտիվորեն կմասնակցի հայկական պատիրակությունը: Henaran.am-ի հետ զրույցում պատվիրակության անդամ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանն ասաց, որ չնայած հասկանալի է` հոգեբանական առումով որոշակի անհարմարություններ կլինեն, գուցե լինեն նաեւ որոշ փոքրիկ սադրիչ գործողություններ, հայկական պատվիրակության աշխատանքը խափանելուն ուղղված, այդ ամենը չի ազդի պատվիրակության գործունեության […]

ՀԱԿ-ը ակնհայտ համագործակցության մեջ է իշխանության հետ. Ստյոպա Սաֆարյան

“Ես մինչ այս էլ կասկած էի հայտնել, որ ՀԱԿ-ն այս կամ այն  նկատառումներով առաջադրումների իր քարտեզով  ակնհայտորեն համագործակցության մեջ է  իշխանության հետ, եւ որոշ դեպքերում, կամա, թե ակամա, գործում է “Ժառանգության” թեկնածուների դեմ”,-այսօր  Henaran.am-ին ասաց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով  Aravot.am-ի այն  տեղեկությանը , որ “առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրումների ժամանակահատվածում դեմ առ […]

Շփման գծում անցկացվել է հերթական դիտարկումը. խախտումներ չեն արձանագրվել

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն`  ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ, Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը գլխավորել է Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ դեսպան Անջեյ Կասպշիկը  /Լեհաստան/: Դիտարկման խմբի կազմի մեջ էին մտնում ԵԱՀԿ գրասենյակի […]

Կառավարությունը Կոտայքում էր

Այսօր Կոտայքի մարզում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսվել է Կոտայքի մարզի 2011 թ. և 2012 թ. հունվար-փետրվար ամիսների սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հաշվետվությամբ։ Նշվել է, որ հաշվետու տարում սահմանված կարգով և ժամանակին իրականացվել է պետբյուջեից մարզային ենթակայության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի