24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայկական ռադիոն` խեղճ ու ծիտիկային. Ս. Նաջարյան

“Ռադիոն երբեք չի կորցնի իր մատչելիությունը, հասանելի կլինի բոլորին, այն ունկնդրի հավատարիմ ընկերն է եղել եւ տեղեկատվության նախընտրելի աղբյուրը: Ռադիոն եղել է մարդու հետ միշտ ու պետք է քայլի նրան համընթաց”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վաստակավոր արտիստ, վարչապետի ոսկե մեդալակիր Սարգիս Նաջարյանը: Վերջինս թվեց նաեւ ռադիոյի առավելություններն ու առանձնացրեց մեծագույն առաքելությունը.

“Ռադիոն դաստիարակում եւ կրթում է մարդուն` ճիշտ խոսել հայերեն, գրագետ, կոկիկ, սակայն շատերի մոտ դա չի ստացվում”,- ընդգծեց Նաջարյանը:

“Այսօր առավոտից երեկո լսում ես ծիտիկի ձայնով տղաների ու ծխողի ձայնով աղջիկների, նրանց ձեռքում ռադիոն դարձել է խեղճ ու  ծիտիկային”,- ընդգծեց Նաջարյանը համեմատելով ներկայում ունեցած ռադիոյի ձայներին անցյալում ունեցածի հետ:

Հեռուստատեսությունն ու թվային տեխնոլոգիաների զարգացումը եւ համացանցի նկատմամբ մեծ հետաքրքրությունը չե՞ն նպաստում  ռադիոյի նահանջին, Նաջարյանը պատասխանեց, որ ռադիոն բազմաթիվ փորձությունների միջով է անցել եւ դիմացել է, վերջինիս կարծիքով ռադիոն նման պայմաններում իր դիրքերը չի զիջում:

“Ռադիոն մեր մշտական ընկերն է, կեցցե ռադիոն”,- հպարտորեն հայտարարեց նա:

Այսօր` մայիսի 7-ը ռադիոյի օրն է: 1925 թվականի մայիսի 7-ին Մոսկվայում առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց Ռադիոյի օրը։ Այդ եւ հետագա բոլոր տարիներին Հայաստանում եւս մայիսի 7-ը կարեւորվում է նախ եւ առաջ որպես ռադիոյի օր։ Հայկական ռադիոն այսօր նշում է 85-րդ տարեդարձը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ