15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միջազգային դիտորդները խոսեցին արձանագրված խախտումներից

“Հայաստանի ընտրությունները բնութագրվում են մրցակցային, թրթռուն եւ, մեծ մասամբ, խաղաղ ընտրարշավով”,- ԵԱՀԿ ԽՎ կարճաժամկետ  դիտորդական առաքելության նախագահն ու համակարգող Ֆրանսուա Խավիեր դե Դոննեան Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացի վերաբերյալ  Միջազգային դիտորդական առաքելության հայտարարության այս  մեջբերմամբ այսօր սկսեց իր դիտարկումները:

Նշենք, որ հայտարարությունը հանդիսանում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ աշխատանքի արդյունքը:

Ֆրանսուա Խավիեր դե Դոննեան ասաց, որ նշվածի հետ միաժամանակ, մտահոգության պատճառ է հանդիսացել “անհավասար խաղի դաշտը”, որի պատճառը ընտրարշավի խաղի կանոնների խախտումներն ու ընտրողների վրա գործադրված ճնշումների դեպքերն էին, ինչպես նաեւ թերությունները բողոքների եւ գանգատարկման գործընթացում:

“Մինչ քվեարկության օրը ընտրությունները անց էին կացվում բարենորոգված իրավական դաշտի պայմաններում եւ ընդհանուր առմամբ իրականացվում էին պրոֆեսիոնալ եւ թափանցիկ կերպով: Քվեարկության օրը ընդհանրապես հանգիստ եւ խացաղ էր, բայց կազմակերպչական խնդիրներ էին առկա եւ անհարկի միջակտություն գործընթացին, հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից”,-ասաց ԵԽԽՎ փորձագետը: Նա միեւնույն ժամանակ  փաստեց, որ ի սկզբանե  առկա են եղել նախադրյալներ` բարեփոխված ԸՕ, ԶԼՄ-ների ազատություն, այս ընտրությունների նկատմամբ լավատեսություն ունենալու համար:

Այս ամենի հետ մեկտեղ Ֆրանսուա Խավիեր դե Դոննեան նշեց, որ եւ ընտրաշավի, եւ քվեարկության օրը ԵԱՀԿ դիտորդները նկատել են եւ ՀՀ օրենդրության եւ միջազգային պարտավորությունների խախտումներ: “Օրինակ, օրենքը նախատեսում է  համակարգ, երբ շահագրգիռ կողմերը կարող են ներկայացնել բողոքներ, բայց ընտրական  հանձնաժողովները հազվադեպ էին հաշվի առնում այդ բողոքները, իսկ օրենքն արգելում է հետագա գանգատարկումը: Օրենքը արգելում է կուսակցությունների հետ առնչվող կազմակերպություններին ընտրողներին բնամթերքով նվիրատվություններ անել, բայց դատարանները աչք էին թեքում այն պարագայում, երբ խոսողը նվիրատվություններ էր  անում   երկրով մեկ: Օրենքը արգելում է ընտրարշավ անցկացնել դպրոցներում, բայց երբ որոշ կուսակցություններ օգտվում էին դպրոցների շենքերից , ուսուցիչներից, քաղաքական շահ ստանալու նպատակով, այդօրինակ գանգատներն անտեսվում էին” ,-թերությունների ու խախտումների վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց   Ֆրանսուա Խավիեր դե Դոննեան :

Ամփոփելով, նա նշեց, որ “Հայատանը արժանի է  ճանաչման իր ընտրական բարեփոխումների եւ ընտրարշավի բաց ու խաղաղ մթնոլորտի համար, բայց այս մրցարշավում որոշ շահագրգիռ կողմեր չափից հաճախ ձախողում էին ապահովել համամապատասխանությունը օրենքի  պահանջներին, իսկ ընտրական  հանձնաժողովները չափից հաճախ դա չէին նկատում”: ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավարը նաեւ ասաց, որ ընտրական գործընթացների հանդեպ վստահություն ապահովելու համար հարկ է, որ ԿԸՀ –ն  հրապարակի առանձին տեղամասերի արձանագրությունները:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Բարոնունի  Նիկոլսոնը քաղաքացիների մասնակցությունն  ու ընտրողների տարիքային կազմը ընտրություններին տպավորիչ բնութագրեց: Նա արդյունավետ համարեց իշխպանությունների կողմից իրականացված իրազեկման աշխատանքը:  Որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք դիտորդների կարգավիճակում էին, կառուցողականից նվազ դեր կատարեցին, որովհետեւ իրենց վրա վերցրեցին այնպիսի պարտավորություններ, որոնք բնորոշ են հանձնաժողովի անդամներին”,-ասաց ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը եւ հավելեց, որ նմանօրինակ միջամտությունը որոշ դեպքերում խափանել է  ընտրատեղամասերի ընտրության սահունությունը: Այս հարցին, ՀՀ իշխանությունները պետք է անդրադառնան խիստ կերպով:

Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Քրիստոֆ Լիսեկը նույնպես տպավորված էր ընտրողների ակտիվությունից: ”Կյանքում նման մասնակցության ականատես չեմ եղել” ,-նշեց  նա: Քրիստոֆ  Լիսեկը  կարեւորեց խոսքի ազատության նշանակությունը ոչ միայն մայիսի 6-ի խորհրադարանական ընտրությունների, այլեւ ընտրությունների նախորդող եւ հաջորդող շրջանում : Եվրոպական Խորհրդարանի պատվիրակության ղեկավարը առաջընթաց համարեց ընտրարշավի ընթացքը եւ ԶԼՄ-ների ազատությունը:

Քրիստոֆ Լիսեկն ասաց, այս նախնական եզրակացություններն ու եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական առաջարկությունները, որոնք կհրապարակվեն, պետք է դիտվեն որպես նպատակ ապագա նախագահական ընտրություններին ընդառաջ:  Նա հավաստիացրեց, որ Եվրոպական խորհրդարանը շարունակում է հաստատակամ մնալ այս գործընթացում Հայաստանին տրամադրվող աջակցության եւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման հարցում: Եվրոպացի փորձագետը հիշեցրեց. “ավելին անողը ավելին կստանա” սկզբունքը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան ընտրարշավը բաց բնութագրեց եւ շեշտեց, որ քաղաքացիների հիմնարար ազատությունները հարգանքի էին արժանացել: Պաշտոնական քարոզարշավի ընթացքում պաշտոնական քարոզարշավի ընթացքում ԶԼՄ-ների աշխատանքը նա լայն եւ հավասարակշռված բնութագրեց:  Հանրային հեռուստաընկերությունը, նրա խոսքով, կատարեց իր դերն այնպես, ինչպես նախատեսված է ԸՕ-ով: Բանախոսը հույս հայտնեց, որ քարոզարշավի ընթացքում  արձանագրված հավասարակշռված լուսաբանումը կշարունակվի նաեւ ընտրություններից հետո:

Ռադմիլա Շեկերինսկան, սակայն, նշեց, որ վերոնշյալի վրա ստվեր գցեցին ընտրողների ցուցակների վերաբերյալ մտահոգություններն ու ԸՕ խախտումները: Այդ խախտումների թվում Ռադմիլա Շեկերինսկան նույնպես առանձնացրեց  ընտրարշավին դպրոցների ներգրավումն ու իր ձեւակերպմամբ`անհատներին ու համայքներին քաղաքական հետին մտքով տրված նվերները:  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի խոսքով, առաքելության անդամներն, ընդհանուր առմամբ ականատես եղան հանգիստ եւ խախաղ քվեարկության:

Միեւնույն ժամանակ,  տեղ գտան կազմակերպչական խնդիրներ, գործընթացին միջամտություն վստահված անձանց կողմից, ինչպես նաեւ քվեարկողներին վախեցնելու դեպքեր դիտվել են մի շարք տեղամասերում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը շարունակելու է նաեւ հետընտրական դիտորդական աշխատանքը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը պատրաստ կլինի երկու ամսվա ընթացքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ