20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարորդը դուրս է նետվել այրվող մեքենայից

 Մայիսի 6-ին, ժամը 14.10-ին, ՀՀ ԱԻՆ Արմավիրի հրշեջ մասից  ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորապատ գյուղի գերեզմանատան մոտ ‘ԵրԱԶ’ մակնիշի ավտոմեքենա է այրվում, այնուհետեւ, ժամը 14.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրունկոսկրի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա  Հովհաննես Խաչատրյանը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Հ. Խաչատրյանի վարած ‘ԵրԱԶ’  մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. վարորդը ընթացքի ժամանակ դուրս է նետվել ավտոմեքենայից եւ ստացել նշված վնասվածքը: Կատարվում է նախաքննություն:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ