21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բենզինը թանկացումը “Ֆլեշի” Բարսեղի համար հանելուկ է. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, երեկ առավոտյան Երեւանի բենզալցսւկայաններում բենզինը կրկին թանկացավ: Մեկ լիտր “Ռեգուլյարը” վաճառվում է 500 դրամով, “Պրեմիումը”` 520 դրամով, “Սուպերը”` 550 դրամով: Բենզինը թանկացավ միանգամից` բոլոր լցակայաններում: Բենզին ներկրող խոշորագույն ընկերություններից մեկի` “Ֆլեշի” նախագահ Բարսեղ Բեգլարյանը “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում  ասել է, որ բենզինի գնի բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկայում նավթի գնի աճով: “Միայն […]

Դաշնակացական Հրանտի զենքն են գողացել. Ժամանակ

Ըստ տարածված տեղեկությունների` երեկ գիշերով, աստիճան դնելով երկրորդ հարկի լուսամուտի տակ, բնակարանային գողերը մուտք են գործել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի` Փափազյան փողոցում գտնվող բնակարանը: Հրանտ Մարգարայի բնակարանի թալանի առիթով հարուցվել է քրեական գործ 177-րդ հոդվածի հատկանիշներով /գողություն/, կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է “Ժամանակ” օրաթերթն ու նշում, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի տնից գողացել […]

Զատիկի տնական ձուն չի վերահսկվում. Ժողովուրդ

Երեկ “Ժողովուրդ”-ի խմբագրություն  զանգահարած  Երեւանի մի քաղաքացի, ով դժգոհել է, որ Մալաթիայի շուկայից տնական 1 ձուն գնել է 100 դրամով: Սակայն, ըստ թերթի  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վստահեցնում էր, թե Զատիկից առաջ ձվի գինը չի բարձրանա: Ինչո՞ւ է շուկայում ձուն 100 դրամով վաճառվում, թերթի այս հարցին ՏՄՊՊՀ լրատվության բաժնի պատասխանատու Գայանե Սահակյանն ասել […]

Henaran.am-ի թղթակիցը զրուցել է Վ. Օսկանյանի հետ իր` նախագահ դառնալու մտադրության շուրջ

“Մեկնաբանություն չունեմ”,-այսօր ԲՀԿ-ական, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսպես արձագանքեց Henaran.am-ի հարցին, երբ հետաքրքրվեցինք նախագահ դառնալու նրա հավակնությունների մասին: Henaran.am-ի` հերքո՞ւմ եք, թե՞ պարզապես չեք մեկնաբանում ճշտող հարցին Վարդան Օսկանյանը  պատասխանեց.”Չեմ մեկնաբանում այդպիսի հարցերը, որովհետեւ մեր ուշադրությունը, իմ ուշադրությունը հիմա խորհրդարանական ընտրությունների վրա է’’: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերջերս ԲՀԿ շարքերն անդամագրված Վարդան Օսկանյանը […]

Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյային: Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Սկանդինավյան երկրների և մասնավորապես Ֆինլանդիայի հետ համագործակցության զարգացումն ու հարաբերությունների առավել ամրապնդումը: Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիրը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման գործում Ֆինլանդիայի հետաքրքրվածությունն ու ջանքերը, տարածաշրջանի […]

Սուքիասյանին դատարանը նույնպես մերժեց. գործարարի փաստաբանները թերացե՞լ են /լրացված/

Ապրիլի 4-ին ՀՀ վարչական դատարանը, դռնբաց դատական նիստում, քննելով վարչական գործն ըստ հայցի` Խաչատուր Սուքիասյանի ընդդեմ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մարտի 28-ի թիվ 6-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որոշեց մերժել: Հիշեցնենք, որ Սուքիասյանը դիմել էր դատարան, պահանջելով վերականգնել նրա ըտրվելու իրավունքը: Մասնավորապես, ոստիկանության անձնագրային եւ վիզաների […]

Մենք մշտապես պատրաստ ենք աջակցել մեր բնակիչներին. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել է Շենգավիթ վարչական շրջանում կատարվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին: Քաղաքապետը նախ հանդիպել է Արշակունյաց փողոցի 30 և 32 բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ և ծանոթացել բակում ընթացող բարեկարգման աշխատանքների ընթացքին: Տարոն Մարգարյանը վարչական շրջանի բնակիչների հետ շրջել ու ծանոթացել է “Հայրենիք” կինոթատրոնի հարակից գետնանցումում կատարված հիմնանորոգման աշխատանքներին: […]

Օսկանյանը ոչինչ չի սովորել, ոչինչ չի մոռացել. Շարմազանով

Կոալիցիայի` “ձեւական բնույթ” կրելու մասին ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հայտարարությունը, ըստ Վ. Օսկանյանի , զուտ քաղաքագիտական բնույթի  է եղել: Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունը, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց որ զարմանալի չէր նման հայտարարությունը: “Դեռեւս արտաքին գործերի նախարար աշխատելիս էլ նա անում էր հայտարարություն, վատ վիճակի մեջ դնելով թե իրեն, թե […]

Վարդան Մինասյանը կհանդիպի Նորայր Մամեդովին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել է Բելգիա, որտեղ անցկացվում է ՈՒԵՖԱ-ի հերթական սեմինար-հանդիպումը: Հանդիպման նպատակն է քննարկել և մշակել մարզչական որոկավորումը ավելի արդյունավետ դարձնելու նոր մեթոդներ: Այնուհետև Վարդան Մինասյանը կմեկնի Հոլանդիա, որտեղ կհետեւի Հայաստանի ազգային հավաքականի թեքնածու Նորայր Մամեդովի խաղային եւ մարզումային ընթացքին, կհանդիպի եւ կզրուցի Նորայր Մամեդովի հետ: Հիշեցնենք, Հոլանդիայի առաջին […]

13 օտարերկրյա քաղաքապետեր, ջրային էկրան, եռաչափ ծրագիր Մատենադարանի վրա… Նախընտրակա՞ն թե՞ տոնական Երեւան

Ապրիլի 5-ին Օպերայի եւ բալետի թատրոնում նախատեսված գալա-համերգով կտրվի Երեւանում Մոսկվայի օրերի միջոցառումների մեկնարկը: Վաղը Օպերայի բեմում ելույթ կունենան ‘’Ռուսկայա դուշա’’ նվագախումբը, ‘’Սբորնայա սոյուզա’’ ջազ բենդը, ‘’Տեստա’’ պարային համույթը, ‘’Խոր Տուրեցկոգո’’  խումբը եւ ռուսական Մեծ թատրոնի մենակատարները: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետի մշակութային գծով խորհրդական Արամ Սուքիասյանը: ‘’Սպասվում է մեծ եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի