Է.Շարմազանովը շնորհակալական նամակ է ուղարկել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր շնորհակալական նամակ է ուղարկել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետային: Նամակում Է. Շարմազանովն իր եւ Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի անունից խորին շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջն ու վերջինիս համակիրներին` Լիտվայի Սեյմի կողմից ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ միակողմանի եւ հակահայկական ուղղվածություն ունեցող բանաձեւի նախագիծը […]