18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մեքենան թռել է ծառի կատարը

Լեհ գյուղացի Ֆիլոն վերջերս  չի կարողացել գտնել իր “Ford Escort” ավտոմեքենան: Շուրջը նայելով` նա պարզել է, որ այն բարձր ուռենու վրա է:

Պարզվում է` տղային հարեւանները որոշել են պատժել, քանի որ նա մեքենան արագ է վարում: Թե ինչպես են նրանք դա արել, հայտնի չէ: Սակայն հարեւաններից մեկը հայտնել է, որ իրենք գիշերը վերամբարձ կռունկ են կանչել: Մեքենան ծառի վրա դնելով` հարեւանները ցանկացել են տղային զրկել մեքենայից որորշ ժամանակով, ինչպես նաեւ պատժել այն բանի համար, որ նա անպատասխանատու ձեւով է վարում մեքենան եւ վտանգի է ենթարկում մարդկանց:

Ոստիկանությունը շուտով ժամանել է եւ իջեցրել մեքենան ծառի վրայից: Ֆիլոն խոստացել է, որ այլեւս արագ չի վարի մեքենան, սակայն հարեւանների կազմակերպած պատիժը փոքր-ինչ դաժան է համարել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ