11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դե եթե ընտրվի, Աստված ընդունեց մատաղը …

Նախընտրական քարոզարշավը յուրօրինակ սկսեց թիվ 22 ընտրարատարծքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու, ԱԺ պատգամավոր հանրապետական Մանվել Բադեյանը: Նա Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատաղի արարողությունն էր կազմակերպել: Քանի որ քարոզարշավի օրը համընկավ Հարության տոնին, ուստի Բադեյանը քաղաքացիներին  եւ եկեղեցու ուխատվորներին կարմիր ձվեր է բաժանել: Վերցնելով ձվերն ու մատաղը` քյավառցի ընտրողները ասում էին ընդունելի լինի: “Դե եթե ընտրվի, […]

ՀՀԿ-ի պատասխանատվությունը

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀԿ մարզային և Երևանի տարածքային նախընտրական շտաբների ղեկավար կազմի և կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ կարևորել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացումը՝ ընդգծելով, որ ի տարբերություն ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի, ՀՀԿ-ն, որպես իշխանական կուսակցություն, համամասնական ընտրակարգով և […]

Ծառուկյանը` երկու քարի արանքում

Henaran.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` ԲՀԿ անդամագրվելուց եւ վերջին շրջանում ցուցաբերած հրապարակային ակտիվությունից հետո ԲՀԿ-ում ներքին դիմադրություն է առաջացել վերջինիս նկատմամբ: ԲՀԿ-ականներն անհանգստանում են, որ այսպես շարունակվելու դեպքում ոչ միայն իրենք կհայտնվեն երկրորդ պլանում, այլեւ Վարդան Օսկանյանը փաստացի “իշխանությունը կվերցնի” Գագիկ Ծառուկյանի ձեռքից: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ-ում ներքին հրահանգ կա` հրապարակային […]

Ապարանցիները լավ հայեր են. Լեյլա Սարիբեկյան /վիդեո/

ՀՀ վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանի  խոսքով, եթե նրան առաջարկեին պատգամավոր դառնալ` կհրաժարվեր: “Իմ անելիքը արվեստում է, ես շատ անելիքներ ունեմ”,-ասաց երգչուհին Henaran.am-ի հետ զրույցում: Նրա կարծիքով, արվեստագետը չպետք է լինի քաղաքականության մեջ: “Արվեստը ժողովրդի համար է, արվեստագետի ստեղծած արվեստը ժողովրդի սեփականությունն է: Մենք էլ քաղաքականությունից  դուրս ենք եւ ծառայում եմ ժողովրդին, անկախ կուսակցությունից, անկախ հասարակական […]

ՀՀ նախագահը խոսել է ընտրացուցակներից

Այսօր ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ուսանողներից մեկը հետաքրքրվել է ընտրացուցակներով, թե ինչպե՞ս է, որ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների թիվը, կարծես, պահպանվում է, բայց ընտրացուցակում առկա մարդկանց թիվն ավելանում է: Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ երկրից բացակայելը հիմք չէ ընտրացուցակից մարդուն հանելու համար, և դա է պատճառը, որ ընտրացուցակում քաղաքացիների թիվն ավելանում […]

Հայաստանը նավթ կներմուծի Իրանից

Ըստ Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն Ջալիլ Սալարիի, Հայաստանի համար տնտեսապես արդարացված չէ Վրաստանից նավթամթերքի ներկրումը, այդ պատճառով էլ նա սկսել է նավթամթերք ներմուծել Իրանից: Այս մասին տեղեկացնում է ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը` վկայակոչելով Mehr գործակալությունը: Առաջին փուլում նավթամթերքը Հայաստան կարտահանվի բենզատար մեքենաների, իսկ ապագայում` խողոկավաշարի միջոցով, որն արդեն երկար ժամանակ է` ծրագրվում է կառուցել երկու հարեւան երկրների […]

Ինչի՞ն հավատանք և ի՞նչն ենք փոխելու. Սերժ Սարգսյանի մեկնաբանությունը

Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի՝ “Հավատանք, որ փոխենք” կարգախոսի վերաբերյալ ուսանողներից մեկի հարցին, թե ինչի՞ն հավատանք և ի՞նչն ենք փոխելու, Սերժ Սարգսյանը պատասխանել է. “Հավատա՛նք մեզ, հավատա՛նք մեր ընկերներին, հավատա՛նք մեր ընտանիքներին, հավատա՛նք մեր բուհին, մեր պետությանը, մեր գործին: Նախընտրական ոչ բոլոր խոստումներին է պետք հավատալ, բայց սեփական ուժերին մենք ուղղակի պարտավոր ենք հավատալ: Ես չգիտեմ որևէ […]

Վարդուհու կյանքի հարցն էր. Քուշկյանը ռե-բլոտ արեց

Մեր տեղեկություններով, օրերս կինովավերագրող, հեռուստախմբագիր Վարդուհի Սիմոնյանը սրտի բարդ վիրահատության է ենթարկվել: Henaran.am-ի հետ զրույցում Վարդուհին հաստատեց այդ տեղեկությունը:  Նրան Նորք-Մարաշ կլինիկա են հասցրել լրագրող ընկերները: “Իսկական լրագրողական համերաշխության օպերացիա էր: Պատկերացրեք, “Չորրորդ ինքնիշխանություն”-ից` Գոհար Վեզիրյան, “Ազատություն”-ից` Աստղիկ Բեդեւյան, Աղասի Ենոքյան, “Հայլուր”-ից` Սուսան Բադալյան, “Արմնյուզ”-ից` Արտակ Ալեքսանյան, մեր Մարինե Բաղդագյուլյանը, Շուշանը Հունանյան… մի խոսքով` իմ […]

Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնաբանեց, թե ինչու չկա Լարիսա Ալավերդյանը

Այսօր “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատներ”-ի նախընտրական քարոզարշավի մեկնարկին եւ կուսակցությունների ծրագրի շնորհանդեսի միջոցառմանը ներկա չէր “Ժառանգության” պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, որը կուսակցությունների համամասնական ցուցակի վերջին հորիզոնականներում է: Henaran.am-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ է այսօր բացակայում տիկին Ալավերդյանը, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես է պատասխանել. “Հարցրեք  տիկին Ալավերդյանին: Մենք շատ հպարտ  ենք իր պատգամավորական գործունեությամբ, ինքը գտնվում […]

Սերժ Սարգսյանը “դուխ է տալիս”. Հարսնաքարում

Henaran.am-ի տեղեկություններով, այսօր մոտ 500 հանրապետականներ հավաքվելու են “Հարսնաքարում”: Այնտեղ է լինելու նաեւ երկրի նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Հրավիրյալների մեջ են նաեւ  ՀՀԿ համամասնական  ցուցակի պատգմավորի թեկնածուները, ինչպես նաեւ մեծամասնական թեկնածուները: Հենց այստեղից էլ ՀՀԿ-ն ոչ պաշտոնապես ազդարարելու է քարոզարշավի մեկնարկը: Կուսակցությունում ասում են, որ ուրիշ է, երբ շարքերը զգում են առաջնորդի ուշադրությունը: Սերժ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի