19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԱՄՆ փոփոխում է արտոնագրերի միջնորդավճարի չափը

Ս.թ. ապրիլի 13-ից ԱՄՆ պետքարտուղարությունը կփոփոխի արտոնագրերի միջնորդավճարի չափը: Ոչ ներգաղթային արտոնագրերի և սահմանահատման քարտերի համար նախատեսված միջնորդավճարները կբարձրանան, մինչդեռ բոլոր տեսակի ներգաղթային արտոնագրերի համար նախատեսված միջնորդավճարները կնվազեցվեն: Պետքարտուղարությունը հնարավորության սահմաններում պետք է կարողանա միջնորդավճարների հավաքագրման միջոցով  վերականգնել արտոնագրերի ձևակերպման համար ծախսված միջոցները: Ներկա պահին  գանձվող միջնորդավճարները բազմաթիվ պատճառներով չեն ծածկում արտոնագրերի ձևակերպման համար ծախսված […]

Արթուր Աբրահամ- Պյոտր Վիլշեւսկի մենամարտը` վաղը

Գերմանիայի Քիլ քաղաքում քիչ առաջ տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ նրա մրցակցի` լեհ Պյոտր Վիլշեւսկու կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Պյոտր Վիլշեւսկին` 76.1 կգ: Մենամարտը կայանալու է վաղը` մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի “Sparkassen-Arena” մարզահամալիրում: Մրցելույթը ցուցադրվելու է  Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի […]

Տեր-Պետրոսյանն ասաց ՀԱԿ-ի կարգախոսը եւ անցան երթին

Լևոն Տեր Պետրոսյանը ավարտեց իր ելույթը՝ առաջարկելով ՀԱԿ-ի նախընտրական կարգախոսի իր տարբերակը ՛՛Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին՛՛, որից հետո սկսվեց երթը: Արամ Մանուկյանը տեղեկացրեց հանրահավաքի մասնակիցներին, որ  առաջիկայում կլինեն այցելություններ մարզեր, իսկ առաջիկա հանրահավաքի մասին լրացուցիչ կտեղեկացնեն: Այս պահին երթի պատճառով խցանում է Մաշտոցի պողոտայում:

Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Henaran.am-ին

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, Էջմիածնի զորամասերում զինծառայողների մոտ տարածվել է ջրծաղիկ հիվանդությունը: Մեծ թվով զինծառայողներ հոսպիտալացվել են: Այս մասին, ինչպես նաեւ թոքաբորբով հիվանդացածության մասին պաշտոնական հարցում էինք ուղարկել Հայաստանի պաշտպանության նախարարություն: Վերջինս այսօր ուղարկել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պարզաբանումը: “Հայաստանի ՀՀ ազգաբնակչության շրջանում արձանագրվել են ջրծաղիկի հիվանդացության  մասսայական դեպքեր, այդ իսկ պատճառով Էջմիածնի […]

ՀՀ նախագահն այցելել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է ակնառու պետական գործչին և գիտնականին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ: Վաստակաշատ ակադեմիկոսը գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա հասարակական-քաղաքական գործունեության համար Նախագահի հրամանագրով պարգևատրվել է “Տիգրան Մեծ” շքանշանով:    

ՀԱԿ-ի բանակը պատրաստ է հարձակման. հարթակից օծանելիքի հոտ էլ եկավ

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ՀԱԿ հանրահավաքում ելույթ ունենալով ասաց, որ ՀԱԿ-ի ՛՛բանակը՛՛ շարված է, եւ պատրաստ՝ հարձակման: ՛՛Թող չթվա, որ հիմա  անդորր է` դա անդորր է փոթորկից առաջ: Սա ճակատամարտ է: Իսկական քաղաքական թեժացումը դուք դեռ կտեսնեք՛՛,-հայտարարեց Զուրաբյանը, կոչ անելով ժողովրդին “ավելի  թեժացնել իրավիճակը”: Արդեն ՀԱԿ շտաբի պետն ասաց, որ միացյալ ընդդիմությունն առաջադրել է թեկնածուներ […]

Վաղը Երկիրը մեկ ժամով կմթնի

Շաբաթ օրը միլիոնավոր մարդիկ կմիանան մոլորակի ամենամասշտաբային ակցիային, որը կոչվում է “Երկրի ժամ“: Այն անց է կացվում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հովանավորության ներքո: 147 երկրի բնակիչներ մեկ ժամով կանջատեն լույսն իրենց բնակարաններում եւ գրասենյակներում: Համաձայնվելով մեկ ժամով խնայել էլեկտրաէներգիան` մարդիկ իրենց սերն են արտահայտում մայր բնության հանդեպ: Ավանդաբար ակցիան անց է կացվում մարտ ամսվա վերջին […]

Արտակարգ պատահար. Տաթեւի ճոպանուղին գյուղերը արտաքին աշխարհին կապող միակ միջոցն է. փլուզում Սյունիքում/ֆոտո/

Մարտի 29-ին,  ժամը 17-18 ընկած հատվածում  Գորիս-Տաթեւ ճանապարհի` Հալիձոր-Տաթեւ հատվածը փակվել է ճանապարհի եզրային ժայռերից տեղի ունեցած քարաթափման պատճառով: Մոտ 400 խմ ծավալով հողային զանգվածը փակել է 100 մ ճանապարհ: Քարաթափումից տուժածներ չկան: Փաստորեն, այս պահին Տաթեւ, Սվարանց, Տանձատափ գյուղերին արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը մնում է “Տաթեւի թեւեր” ճոպանուղին: Ի դեպ, մոտ վեց […]

Հանրահավաքը քարոզչական չէ. ՀԱԿ հանրահավաքը մեկնարկեց քարոզչությամբ

Քիչ առաջ Ազատության հրապարակում  մեկնարկեց ՀԱԿ հանրահավաքը: Հաղորդում է Henaran.am-ի թղթակցիը հաղորդում է, որ Ազատության հրապարակի հարթակում են ՀԱԿ առաջնորդ  Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ  Ստեփան Դեմիրճյանը, “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀԱԿ-ին անդամակցող քաղաքական ուժերի ղեկավարները: Հանրահավաքի մասնակիցներին ողջունեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը. ՛՛Հայաստանին տեր կանգնող քաղաքացիներ, Հայաստանը մտնում է նախընտրական փուլ, որը աննախադեպ լարված […]

Վլ. Պուտինը շնորհակալական խոսքեր է ուղղել ՀՀ վարչապետին

ՀՀ Կառավարության տեղեկատվական կենտրոնից Henaran.am-ին տեղեկացնում են, որ ՌԴ կառավարության ղեկավար եւ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում ասվում է. “Հարգելի Տիգրան Սուրենովիչ, անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` իմ ընտրվելու առթիվ Ձեր ջերմ շնորհավորանքի համար: Համոզված եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բազմամյա եւ փոխշահավետ հարաբերությունները, որոնք հիմնված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի