ՀՀԿ-ն կգնա կոլեկտիվ հայտով. Երկիր
Չնայած անցած ուրբաթ օրը Հանրապետական կուսակցությունում պատրաստվել է ինքնաբացարկի 69 դիմում, որոնք պետք է ներկայացվեին ԿԸՀ, բայց “Երկիր”-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահի մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը հայտնել է, որ երեկվա դրությամբ ՀՀԿ-ից ինքնաբացարկի դիմում չի ներկայացվել: Թերթի տեղեկություններով` ՀՀԿ-ում ցանկանում են վերջնական տեսքի բերել ինքնաբացարկները եւ նոր “կոլեկտիվ” ներկայացնել ԿԸՀ:
Թեեւ այս պահի դրությամբ հանած 69 ինքնաբացարկները խորհրդարան անցնում է ՀՀԿ համամասնական ցուցակի 109-րդ համարը ներառյալ, բայց միչեւ հինգշաբթի կամ հենց հինգշաբթի օրը կորոշվի եւս 3 թեկնածուի` 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Աժ նախագահ Սամվել Նիկոյանի, 10-րդ հորիզոնականը զբաղեցնող Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ 25-րդ հորիզոնականը զբաղեցնող ՀՀ նախագահի օգնական Լեւոն Մարտիրոսյանի ճակատագրերը: Նրանց ինքնաբացարկի դեպքում, ինչը շատ հավանական է, խորհրդարան կանցնեն նաեւ Հովհաննես Սահակյանը, Կարինե Հարությունյանը եւ Սուքիաս Ավետիսյանը: