13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՅԴ խմբակցությունը` նոր ղեկավարո՞վ

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, ՀՅԴ-ում մանդատների շուրջ քննարկումները շարունակվում են: Մեր աղբյուրների փոխանցմամբ, մասնավորապես, քննարկվում է  “Գրանդ Քենդի” հայ-Կանադական ՀՁՄՊԸ, գործադիր տնօրեն Արմեն Բաբայանի օգտին ցուցակի առաջին հնգյակում գտնվող դաշնակցականներից մեկի` մանդատից հրաժարման հարցը:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներով  ՀՅԴ-ն 5 մանդատ կստանա: ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին հնգյակում տեղ են գտել  Վահան Հովհաննիսյանի, Արմեն Ռուստամյանի, Արտյուշա Շահբազյանի, Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի անունները:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, մանդատից կհրաժարվի Արտյուշա Շահբազյանը: Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ, նոր խորհրդարանում ՀՅԴ գործող խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը թերեւս դիրքերը կզիջի:

ՀՅԴ խմբակցությունը, ամենայն հավանականությամբ կղեկավարի Աղվան Վարդանյանը: Նշենք, որ մանդատների բաշխման շուրջ ՀՅԴ պաշտոնական հայտարարություն չի արել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ