31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թեեւ Զոլյանն “անտանելի է դարձել”, Աշոտյանը չի “բարձրանա” այդ մակարդակին

“Ծանոթացա Սուրեն Զոլյանի ասուլիսին հնչած գոհարներին: Ու թեպետ Զոլյանն “անտանելի է դարձել”, չեմ պատրաստվում “բարձրանալ” այդ մակարդակին: Ինչ վերաբերում է իրավական գնահատականներին, դրանց մեկնաբանությունները ԶԼՄ-ներին տալիս են մեր նախարարության իրավաբանները”,-քիչ առաջ “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր պատին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այս գրառումն է թողել, որով մեկնաբանում է Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի այսօրվա հայտարարությունները:

Հիշեցնենք, որ Սուրեն Զոլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԿԳ նախարարի հասցեին անձնական բնույթի վիրավորական արտահայտություններ թույլ տվեց, իսկ ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանին համարեց “ոչ ինքնուրույն”, որը “իրենից բան չի ներկայացնում”:

Սուրեն Զոլյանը տեղեկացրեց, որ ԿԳ նախարարի երեք որոշումները վիճարկում է դատարանում: Հունիսի 14 Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է առաջին դատական ննիստը: Հիշեցնենք, որ վերջինս Արմեն Աշոտյանի հրամանով ազատվեց ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնից:

Ի դեպ, հունիսի 12-ին Բրյուսովի համալսարանում ռեկտորի ընտրություն կլինի:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ