19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երևանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) և բելգիական «Global Medical Solutions» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և “Global Medical Solutions” ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը: ԱՄՀ-ի և Global Medical Solutions ընկերության համագործակցությամբ Երևանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն: Կենտրոնի […]

“Ոսկե ծիրանի” հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է

“Ոսկե ծիրան” 9-րդ կինոփառատոնը շարունակում է ֆիլմերի հայտերի ընդունումը: Մինչ այժմ ստացվել է 625 հայտ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից: Սպասվում է, որ ներկայացված ֆիլմերի հայտերի թիվն աննախադեպ է լինելու: Հիշեցնենք, որ նախորդ տարի գրանցվել էր 675 հայտ: Ընտրող հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները և իր որոշումը մրցութային ֆիլմերի մասին կհայտնի մայիսի 31-ին: Ֆիլմերի […]

Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական 20-ամյա ճանապարհը. Լավրովը Երեւանում է

Լրանում է Հայաստանի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ  Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20  ամյակը: Հոբելյանների առիթով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը առաջինն այցելել է Երեւան: Հայաստանի մայրաքաղաքում Սերգեյ Լավրովը հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանի եւ իր հայաստանցի գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ։ Երեւանից Սերգեյ Լավրովը կուղեւորվի Բաքու: Այսօր […]

ԿԸՀ-ն 1,7 մլն եվրո կստանա ԵԱՀԿ-ից եւ ԵՄ-ից

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների անցկացման ընթացքին կհետեւեն վերջին սերնդի տեխնիկական սարքավորումներով: ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը` Եվրամիության աջակցությամբ, տրամադրել է Հայաստանին ժամանակակից համակարգիչներ, տպիչներ եւ ծրագրային ապահովվածություն, հաղորդում է “Мир” հեռուստաընկերությունը: Այդ սարքավորումների օգնությամբ Հայաստանի ԿԸՀ-ն կարող է կարճ ժամանակում գրանցել ընտրողների ցուցակները, տեղադրել դրանք համացանցում եւ տպել: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Քարել Հոֆսթրան նշել է, որ […]

Բացառում են կոալիցիան իշխանության հետ

՛՛Մեկ միասնական ցուցակով  դաշինքի տրամաբանության հիմքում ընկած է գաղափարաքաղաքական հենքը: Մեկ միասնական ցուցակում  ընդգրկված են թեկնածուներ թե քաղաքական , թե հասարակական սեկտորը ներկայացնող: Սա եզակի դեպք է, երբ գաղափարաքաղաքական հենքի վրա ընտրություններից անմիջապես առաջ ձեւավորվում է մի միավոր, որի նպատակն է  իսկապես Հայաստանում իրականացնել իշխանափոխություն՛՛,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՛՛Ժառանգության՛՛ փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՛՛Ժառանգություն՛՛- […]

“Եվրատեսիլի” կայքում Շուշին եւ Տիգրանակերտը ադրբեջանական տարածք է ներկայացված

“Եվրատեսիլ” երգի մրցույթի պաշտոնական կայքում` Ադրբեջանի մասին պատմող հատվածում, կայքի ադրբեջանցի հեղինակները  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող  Շուշին եւ Տիգրանակերտը ներկայացրել են Ադրբեջանի շրջանների կազմում: Անդրադարձ է կատարվում նաեւ Ադրբեջանի “հնագույն պատմությանը” եւ բազմազան ճաշատեսակներով հայտնի “ադրբեջանական խոհանոցին”:

Մեծ Հայքի ամենահայտնի վանքերի մասին գիրք է հրատարակվել

Հայկական ճարտարարպետությունն ուսումնասիրող հիմնադրամի հանգուցյալ նախագահի՝ ճարտարապետության դոկոտոր Արմեն Հախնազարյանի “Արտազի երեք վանքերը” աշխատությունում  ներկայացված է  ՅՈՒՆԵՍԿՕ- ի ցուցակում ներառված Իրանի տարածքում գտնվող Մեծ Հայքի ամենահայտնի երեք վանքերը։ Ինչպես  ասաց “Հենարան” ակումբի հյուրը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, հեղինակը այդ նյութերը հավաքել է 1969թ-ից ի վեր: Մասնավորապես, հետազոտվել են Մեծ Հայքի Մակու գավառի երեք ամենահայտնի վանքերը՝ Թադեոս […]

Արտակ Հերիքյանը կլքի՞ “Ժամը” լրատվականը

Henaran.am-ի տեղեկություններով, “Արմենիա” հեռուստաընկերության “Ժամը” լրատվական ծրագրի տնօրեն Արտակ Հերիքյանի պաշտոնը իջեցվել է: Նա այսուհետ  կվարի միայն “Ժամը” լրատվականը: Որոշ տեղեկություններով, նա չհամաձայնելով այդ որոշման հետ` հայտարարել է, որ ընդհանրապես դուրս է գալիս “Արմենիա”-ից: Չնայած նշենք, որ շաբաթ-կիրակի օրերին Արտակ Հերիքյանը եթերում էր: Մեզ չհաջողվեց խոսել “Արմենիա” հեռուստաընկերության   ղեկավարության հետ. տնօրեն Դավիթ Ավետիսյանի ընդունարանից ասացին, […]

Մամեդյարովը կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ

Ապրիլի վերջին  2 հանդիպում կկայանա` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործով: Այդ մասին այսօր հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` իր լիտվացի գործընկեր Աուդրոնիուս Աժուբալիսի հետ Բաքվում կայացած համատեղ կոնֆերանսից հետո, տեղեկացնում է “Regnum”-ը: Նա նշել է, որ Դուբլինում կհանդիպեն ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահները: Բացի այդ, Լոնդոնում քննարկումներ կկայանան Ադրբեջանի արտգործնախարարի եւ Մինսկի խմբի համանախագահների` Ռոբերտ Բրադտկեի, […]

Նախագահին ներկայացվել է վարորդական վկայականների հատկացման, ավտոմեքենաների հաշվառման փոփոխությունները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է այդ նոր ստորաբաժանման գործունեությանն ու տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման, վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին: Նախագահին ներկայացվել է, որ Երևանի հաշվառման-քննական բաժինը միավորում է Ճանապարհային ոստիկանության Երևանի թիվ 1, թիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի