Տագնապ. Կապանը ողողվել է ջրով /վիդեո/

Հորդառատ անձրեւների պատճառով Կապանի միջով հոսող Ողջի գետի աջ վտակը` Վաչագանը մայիսի 22-ի կեսգիշերին մոտ դուրս է եկել ափերից եւ ողողել Մելիք-Ստեփանյան փողոցի շենքերի բակերն ու նկուղային հարկերը: Գետը քշել է 5 մետաղական կամրջակ, մեկ էլեկտրասյուն, արմատախիլ արել ծառեր, ջրով լցրել ափամերձ կրպակները:
Փողոցներն ու շենքերը հետագա ջրածածկումից պաշտպանելու համար դեպքի վայր է ժամանել Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը, տագնապ է հայտարարվել: Հենց կեսգիշերին սկսվել են ափամերձ պատնեշի ամրացման աշխատանքերը, որոնք տեւել են մինչեւ լուսաբաց: Առավոտյան կողմ գետի հունը իջել է:
Սակայն ջուրն իր հետ բերել է մեծ քանակությամբ ցեխ, քարեր, ավազ, որոնցով ողողվել են քաղաքի կենտրոնական թաղամասերը:
Տեսանյութը` Ալիկ Գրիգորյանի