23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինչո՞ւ Օսկանյանը չի հարցնում Ծառուկյանին

Մեկնաբանելով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի վերջին ակտիվությունն ու իշխանությունների հասցեին սուր քննադատությունը, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Henaran.am -ի հետ զրույցում ասաց. ‘ Խորհուրդ կտամ Վարդան Օսկանյանին հեռու չգնալ. այն հարցերը, որ բարձրացնում է Օսկանյանը, թող ուղղի նախեւառաջ իր կուսակից ընկերներին` առողջապահության նախարարին, աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարին, քաղաքաշինության նախարարին, թե ինչու է վիճակն այդքան վատ, ինչպես ինքն […]

Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Չեխիայում

Ապրիլի 22-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցեց Չեխիայի Հանրապետության Վիսոչինա երկրամասի մայրաքաղաք Յիհլավայում “Ուրարտու” հայ-չեխական ընկերության կազմակերպած “Նրանք էլ իրավունք ունեին, կարող էին եւ ուզում էին ապրել ու արարել” խորագրով միջոցառմանը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյա տարելիցին: Դեսպանը եւ “Ուրարտու” հայ-չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը ծաղկեպսակներ դրեցին քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկում տեղադրված տուֆակերտ խաչքարին: […]

Արթուր Աբրահամը միացել է “Այլեւս երբեք” Հայոց ցեղասպանության ճանաչման համաշխարհային նախագծին

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը միացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի “Այլեւս երբեք”  (“Never Again”) խորագիրը կրող նախագծին: Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները, արվետագետները, մարզիկները, միանալով Ֆլորա Մարտիրոսյանի նախագծին, նպատակ ունեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռել Հայոց ցեղասպանության եւ մարդկության նկատմամբ իրագործվող բռնությունների […]

ԵՄ ԱԳ նախարարները Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ են նախատեսել

Եվրամիության 27 երկրների արտգործնախարարների` այսօր` ապրիլի 23-ին, Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցրել են Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցների թվով 14-րդ փաթեթը, տեղեկացնում է “AFP”-ը: ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնախումբը հաստատել է նոր պատժամիջոցները, որոնք նախատեսում են արգելել Եվրոպայից Սիրիա արտահանել “լյուքս” դասի ապրանքներ, ինչպես նաեւ ընդարձակել արգելքը` Սիրիա ուղարկելու սարքավորումներ, որոնք Արեւմուտքի կարծիքով կարող են օգտագործվել […]

Բադեյանը մեռեր ա՞. քյավառցիների զավեշտը

Գավառում օրերս սպանված երիտասարդի հիշատակին` իր հարազատ Գանձակ գյուղ տանող ճանապարհին` սեւ ժապավենների վրա գրված է նրա անունն ու տարիքը: Գյուղի գլխավոր ճանապարհի  զույգ սեւ ժապավեններին հաջորդում են թիվ 22 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Մանվել Բադեյանի սպիտակ ժապավենները՝ “ Մանվել Բադեյան, թիվ 22 ընտրատարածք” գրառմամբ: Գյուղացիներից մեկը ճանապարհով անցնելիս նկատում է սեւ ու սպիտակ ժապավենները, մտնում […]

“Լավ մարդ ա էլի, արա, գործ ա անում, խաղաղություն ա պահում”.ալավերդցիները երկրի նախագահի մասին/վիդեո/

 Անցած շաբաթ օրը  աշխատանքային այցով եւ նախըտրական քարոզչության շրջանակներում Լոռու մարզի Ալավերդի քաղաքում էր հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Ալավերդիում հանրապետության ղեկավարը կանգ առավ մասնավորապես  հանքարդյունաբերության զարգացման խնդիրների վրա եւ կոչ արեց ընտրությունները չդարձնել հաշվեհարդար: Արդյո՞ք հավատում են հանրապետության նախագահին ալավերդցիները` Henaran.am-ը դիմեց հանրահավաքի մասնակիցներին: Շատերը պարզապես չցանակացան տեսախցիկի […]

Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին անհիմն ու սադրիչ գործողությունների վրա վատնած էներգիան ուղղորդել ղարաբաղյան հիմնահարցի լուծմանը

Անցած շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ անդամներին այդ կազմակերպությունում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի կողմից ներկայացվել են Հայաստանի մոտեցումներն Մեծամորի ատոմակայանի անվտանգության հարցի առնչությամբ, որի համար առիթ էր ընձեռել ադրբեջանական կողմը: Ոգեշնչվելով Սեուլում վերջերս կայացած միջուկային անվտանգության գագաթաժողովին Ալիեւի հնչեցրած անհեթեթ մեկնաբանություններից` Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է կրկնել իր նախագահի անհաջող քարոզչությունը ՄԱԿ ԱԽ-ում, ինչը մեր ունեցած տեղեկությունների համաձայն […]

Երիտասարդ աղջկա կողմից վրաերթի ենթարկված երեխան մահացել է

Նախօրեին Արտաշատի Մխչյան գյուղում վրաերթի է ենթարկվել 5-ամյա աղջիկ։ Գյուղացիները որոշ մանրամասներ են պատմել ֆոտոլրագրողին, ըստ որոնց՝ ավտոմեքենան եղել է “Ռենջ Ռովեր” մակնիշի և այն կայանված է եղել մահացած երեխայի տան դիմաց։ Երեխան հեծանիվով խաղալով եկել և կքանստել է ավտոմեքենայի աջ անվադողի մոտ։ Իսկ վարորդը՝ Ալլա Ադիբեկյանը մեքենայի ձախ կողմից մոտենալով նստել է իր “Ռենջ […]

Նախարար Նալբանդյանն ընդունեց Վրաստանի ԱԳ առաջին փոխնախարարին

Ապրիլի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեին, որ Հայաստան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունները նպաստում են համագործակցության զարգացմանը եւ թույլ տալիս վերահսկել բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը: Զրույցի ընթացքում քննարկվեցին նախօրեին Հայաստանի […]

Բուսաբանական այգում բարդիներ են հատվում

‘Խոսքի իրավունք’ միավորումը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես  ասված է. ‘Խոսքի իրավունք’  միավորումը տեղեկացել է  էկոակտիվիստներից, որ այս պահին բուսաբանական այգում առողջ բարդիներ են տապալվում գետնին: Ռեստորանային համալիրներից մեկի կողմից երբեմնի զավթած հողատարածքում բարդիները մեկ առ մեկ հավասարվում են գետնին: Հետաքրքիր է, թե արդյոք բուսաբանական այգու տնօրինությունը գիտի այս մասին: Ոչ տնօրինությունից մարդ կար այգում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի