11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Լեւոն Տեր-Պետրոսյանի քեռին խոսեց Վազգեն Սարգսյանից

Արտաշատում ՀԱԿ նախընտրական քարոզարշավին ներկա էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միակ քեռին` Անդրանիկ Ղարիբյանը` Արարատի շրջանի Գինեվետ գյուղից: Henaran.am-ը խնդրեց նրան թվարկել իր քրոջ տղայի առավելություններն ու թերությունները: ‘’Ինքը ամեն գիտելիքի տիրապետում ա, տարբեր լեզուներ գիտի, լավ գիտնական ա, այնպես  պատմություն գիտի, նույնիսկ դաշնակները տենց պատմություն չգիտեն’’,- ասաց Անդրանիկ Ղարիբյանը: Իսկ թերությունների մասին խոսելիս` ասաց.’’Լեւոնի թերությունն […]

ՀԱԿ-ում կոալիցիայի մասին դեռ չեն մտածում

ՀԱԿ անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` պատասխանելով  Henaran.am-ի այն հարցին` հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ն ընդլայնի իր համագործակցությունը ԲՀԿ-ի հետ, ասաց.’’Չեմ կարծում, թե ԲՀԿ-ի հետ համագործակցության դաշտը կընդլայնվի, խոսքը ներկայումս գնում է ընտրությունների վերահսկման մասին:Մեր թիրախը ԲՀԿ-ն չէ, այլ` Հանրապետականը’’: Այն հարցին, եթե ՀԱԿ-ն անցնի խորհրդարան, հնարավո՞ր է կոալիցիա կազմի ԲՀԿ-ի հետ, Հրանտ Բագրատյանը պատասխանեց.’’ՀԱԿ-ը հաստատ […]

Ջրծաղիկի համաճարակ թիվ 42 դպրոցում

Այսօր Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ուսուցչական, ծնողական եւ աշակերտական խորհուրդները հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Անցած երկուշաբթի օրվանից սկսած` թիվ 42 ավագ դպրոցում ջրծաղիկով հիվանդների թիվը ավելացել է:Այս անակնկալ հիվանդությունը տարածվել է ողջ դպրոցով մեկ: 2 շաբաթ է` ինչ այս մասին ոչ ոք չի խոսում մամուլում:Դպրոցը հարկավոր է փակել: 4,6,7,8,10,11,12-րդ դասարանների […]

‘Իշխանություններին ձեռնտու չէ դիմել ընտրակեղծիքների’. Գագիկ Ջհանգիրյան

‘’Իշխանությունները կաշկանդված լինելով միջազգային կառույցներին տրված խոստումներով, նաեւ դաս քաղելով 2008թ նախագահական ընտրություններից`  որոշել են, որ հիմնական կեղծիքները, հիմնական ձայների հավաքագրումը կատարելու են տեղամասերից դուրս’’,- այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը` խոսելով ընտրական հնարավոր ընտրակեղծիքների մասին: Նրա կարծիքով` խոշոր չափի խախտումներ տեղամասերում չեն  լինելու, իսկ ներսում մթնոլորտը հանգիստ է […]

Պինգվինը խափանում էր ընտրությունները

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածու հանրապետական Նյուտ Գենգրիչը որոշել է Միսուրի նահանգում ծանոթանալ տեղի կենդանաբանական այգու տեղանքին եւ իր համար անհատական էքսկուրսիա է կազմակերպել, տեղեկացնում է “Политика” կայքը: Նա դիտել է վայրի կատուների վանդակները, հետեւել կոկորդիլոսների կյանքին, նույնիսկ ագրեսիվ կենդանիները “բարյացակամ” են գտնվել հայտնի այցելուի նկատմամբ: Սակայն ամեն ինչ փոխվել է, երբ Գենգրիչը մոտեցել է մագելանյան […]

Մինչ Զոլյանը մեկնաբանում էր 2-րդ “խիստ նկատողությունը”,Աշոտյանը դադարեցրեց նրա լիազորությունները

 “Նույն հաջողությամբ ես իրեն կարող եմ խիստ նկատողություն տալ, բայց ես գիտեմ, որ ես դրա իրավունքը չունեմ: Իրեն թվում է, որ ինքը դրա իրավասությունն ունի: Մենք արդեն իրեն բացատրել ենք, որ ինքն այդ հիմքերը չունի: Մենք նամակ ուղարկեցինք, եթե  ինքը չի հասկացել, ուրեմն , հիվանդը չի ամաչում, հիվանդի տերն է ամաչում: Հարցը լուրջ հասունացել է, […]

“Լեւոնի դագաղի մեխն արդեն խփվել ա …’

 ‘’Անցնում էի, տեսա խոսում են, մոտեցա, տեսնեմ` էտ ի՞նչ են ասում’’,- Մասիսում ՀԱԿ նախընտրական հանդիպման ժամանակ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  75-ամյա նախկինում` Մասիսի շրջանի գլխավոր գյուղտեխնիկ Լյուդվիգ Բախշյանը: Նրա խոսքով` հենց ՀԱԿ-ի անդամներն են առաջին հանցագործները. ’’ Ժողովրդին հենց էս խուլիգաններն են սենց ահավոր սոսկալի վիճակի հասցրել, ես վախենալու բան չունեմ, կարող եմ իրենց […]

Վազգեն Սարգսյանի եղբայրներն իրարից հեռու էին կանգնել

Երեկ Արարատ քաղաքում ՀԱԿ-ի հետ հանդիպման էր եկել համեմատաբար ավելի շատ մարդ, քան Արտաշատում ու Մասիսում: Այստեղ էին Վազգեն Սարգսյանի երկու եղբայրները` Արմեն եւ Արամ Սարգսյանները: Հատկանշական է, որ երկու եղբայրները միասին չէին կանգնած. Արամ Սարգսյանը ՀԱԿ ներկայացուցիչների կողքին էր, բեմին մոտ, իսկ Արմեն Սարգսյանը բավական հեռու կանգնած հետեւում էր ՀԱԿ անդամների ելույթներին: Երբ փորձեցինք […]

Բերլուսկոնիի օրգիաները կրկին ուշադրության կենտրոնում են

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի մարմնավաճառների գործի շուրջ ծագած սկանդալը կարող է նոր ընթացք ստանալ: Նախօրեին Հռոմի օդանավակայանում ձերբակալվել է լրագրող Վալտեր Լավիտոլլան, ով համարվում է տվյալ դատական գործի հիմնական վկան, հաղորդում  է “BBC”-ն: Լավիտոլլան մի քանի ամիս թաքնվում էր Արգենտինայում: Հայրենիք վերադառնալուն  պես նրան ձերբակալել են: Նա մեղադրվում է “ֆինանսական միջնորդ” լինելու մեջ` Բերլուսկոնիի […]

Սոնա Շահգելդյանը անզուսպ ծիծաղեց աղանդավոր կոլեգաների վրա

Սոնա Շահգելդյանը կարծում է, որ ‘’Տարվա լավագույն երգչուհի’’ մրցանակը, որն իրեն շնորհվեց օրեր առաջ կայացած Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, ուշացած էր, քանի որ այդ կոչումը իրեն պետք է շնորհվեր դեռ 2-3 տարի առաջ: Այդ մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Անուններ չհրապարակելով, Սոնան նշեց, որ համաձայն չի եղել շատ մրցանակների հետ, որոնք շնորհվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի