Գելխեղդ գամփռը` հայկական /վիդեո/
65 երկրների կողմից գելխեղդ գամփռ շան ցեղատեսակը պաշտոնապես ճանաչվել է հայկական ցեղատեսակ: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը:
‘’Հիմա մենք պայքարում ենք, որ Վանա կատու եւ ղարաբաղյան ձիու ցեղատեսակները նույնպես ճանաչվեն հայկական: Եթե սելջուկ-թուրքերը մեր տարածքները նվաճել են, դա դեռ չի նշանակում, որ մեր կենդանիները Հայկական լեռնաշխարհինը չեն’’,- ասաց Վիոլետա Գաբրիելյանը` հավելելով, որ պետք չէ հույսը դնել միմիայն պետության վրա, այլ պետք է սեփական ուժերով գործել: Բանախոսը նշեց, որ Թուրքիան բուլղարիայում վարձել է մի տպարան եւ հազարավոր գրքեր է հրատարակում, ապացուցելու համար, որ գելխեղդ գամփռը թուրքական է, Վանա կատուն թուրքական է, գորգերը թուրքական են, եւ դա աշխարհը կարդում է:
Նա կոչ արեց երիտասարդներին միանալ իրենց, հրատարակել հոդվածներ, պայքարել, ցույց տալ, փաստերով ապացուցել, թե որն է հայկականը: Բանախոսը համոզված է, որ այդ պայքարին պետք է ներգրավվի Մատենադարանը, հայ լավագույն պատմաբանները:
‘’Այն, որ միջազգայնորեն գելխեխդ գամփռը ճանաչվեց հայկական, դա մեզ ոգեւորեց, ուժ տվեց, եւ մենք ուզում ենք ավելի առաջ գնանք’’,- եզրափակեց Վիոլետա Գաբրիելյանը: