19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՕԵԿ-ը հրապարակեց համամասնական ցուցակն ու պար բռնեց /վիդեո/

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՕԵԿ կազմավորման 15 ամյակին նվիրված միջոցառմանը կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց կուսակցության համամասնական ցուցակը: Արթուր Բաղդասարյան Հեղինե Բիշարյան  Արմեն Երիցյան  Սերգո Կարապետյան  Նելսոն Զուրոյան Դիաննա Նիազյան Մանուկ Վարդանյան Դավիթ Կարապետյան Խաչիկ Հարությունյան Նատալյա Ադամյան Մհեր Շահգլեդյան Հովհաննես Մարգարյան Սամվել Թադեւոսյան Իշխան Խաչատրյան Տիգրան Ղալեչյան Գարսեւան Սաղաթելյան Դավիթ […]

Է.Շարմազանովը շնորհակալական նամակ է ուղարկել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր շնորհակալական նամակ է ուղարկել  Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետային: Նամակում Է. Շարմազանովն իր եւ Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի անունից խորին շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջն ու վերջինիս համակիրներին` Լիտվայի Սեյմի կողմից ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ միակողմանի եւ հակահայկական ուղղվածություն ունեցող բանաձեւի նախագիծը […]

ԱԺ կանաչ սրահում բացվել է Մարինա Մամյանի աշխատանքների ցուցահանդեսը

Մարտի 20-ին ԱԺ Կանաչ սրահում բացվեց գոբելենագործ-գեղանկարչուհի Մարինա Մամյանի աշխատանքների ցուցահանդեսը: Մարինա Մամյանը, որը ստեղծագործում է դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում,  Հայաստանի նկարիչների միության, Նկարիչների միջազգային ֆեդերացիայի եւ Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության անդամ է: Նա Հայաստանում եւ մի շարք այլ երկրներում ունեցել է անհատական ցուցահանդեսներ, մասնակցել տարբեր ցուցադրությունների: Խորհրդարանի Կանաչ սրահում ցուցադրվել էին գոբելենագործ-նկարչուհու վերջին վեց տարիների […]

Կանաչ տարածքների հաշվին որեւէ կառուցապատում չի թույլատրվելու. Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների տնօրենների հետ հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, քննարկել է մայրաքաղաքի կանչապատման ընթացիկ եւ նախատեսված աշխատանքներն ու առանձնացրել այն հիմնական ուղղությունները, որտեղ անելիքները դեռ շատ են: Գնահատելով ներկայում կատարվող աշխտանքները`քաղաքապետը նշել է, որ ‘Կանաչ Երեւան’  կարգախոսին համապատասխան քաղաք ունենալու համար պետք է եռապատկել կանաչապատ տարածքների խնամքը եւ հնարավորին ավելացնել […]

Տարոն Մարգարյանը թերություններ է արձանագրել սոցիալական տարածքային գործակալությունների աշխատանքներում

Մայրաքաղաքի սոցիալական ծառությունների տարածքային գործակալությունների աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում: Դիմելով գործակալությունների պետերին, քաղաքապետը նախ նկատել է, որ համակարգում առկա են որոշակի խնդիրներ ու բացթողումներ, որոնք հարուցում են քաղաքացիների դժգոհությունն ու բացասաբար են անդրադառնում աշխատանքների բնականոն ընթացքին: Տարոն Մարգարյանը մասնավորապես դժգոհել է ոլորտի աշխատակիցների մասնագիտական որակավորման […]

Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում մեկնարկել են կանաչապատման աշխատանքները

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել են Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում գտնվող ‘Մոր եւ մանկան առողջության պահպանման’ ԳՀԿ-ի հարակից պուրակի բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները: Նախագծի համաձայն պուրակի միջանկյալ երկու կողմերով անցնելու են ասֆալտապատված լայն ճեմուղիներ` եզրագծված ծառաշարերով եւ կանաչ սիզամարգերով: Այդ նպատակով կվերանորոգվեն տարածքի միջնամասի կանաչ գոտու եզրաքարերը եւ աստիճանահարթակները: Հետիոտների հանգստի ապահովման […]

Նախկին խոսնակը զբաղեցնում է ՕԵԿ ցուցակի 8-րդ համարը

  Քիչ հետո կմեկնարկի ՕԵԿ կազմավորման 15 ամյակին նվիրված միջոցառումը, որին կմասնակցի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին` ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խոսնակ Դավիթ Կարապետյանն ասաց, որ ինքը ՕԵԿ համամասնական ցուցակում 8-րդ համարն է, հավելելով, որ պաշտոնապես ՕԵԿ համամասնական ցուցակները կհրապարակվեն վաղը: Իսկ թե ինչու է ընտրել ՕԵԿ-ը, նա պատասխանեց, որ ՕԵԿ-ում կա […]

Նիկոլի հարցն են քննարկում

Հայ ազգային կոնգրեսի ցուցակները դեռ ճշտվում են: Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: ‘Վերջին շտկումներն ենք անում, փաստաթղթերն են հավաքում, եւ ցուցակը երեւի հենց ամսի 22-ին պատրաստ կլինի’,-ասաց Արամ Մանուկյանը: Ի դեպ, նկատենք, որ մեծամասնական ընտրակարգով ՀԱԿ-ի ներկայացուցիչները որոշ ընտրատարածքներում արդեն առաջադրվել են: Հետաքրքիր է, որ նրանք ինքնաառաջադրվում են որպես […]

ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը թիվ 38-ում

Կապան, Քաջարան, Մեղրի եւ Ագարակ քաղաքներն ու տարածաշրջանի գյուղերն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում առաջադրվել է ՀԱԿ անդամ Դավիթ Մաթեւոսյանը: Նա ծննդով մեղրեցի է, Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք Սյունիքի մարզպետ Սուրեն Աբրահամյանի տեղակալն էր: Այս ընտրատարածքում մտադիր է առաջադրվելու նաեւ ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Գագիկ Գեւորգյանը: “99 տոկոսով առաջադրվելու եմ”,-ասաց նա Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում: Գեւորգյանը […]

‘Երեւան Ջուրը’ տեղեկացնում է Աջափնյակի ու Նոր Նորքի բնակիչներին

Մարտի 20-ին ժամը 10.00-24.00 դադարեցվել է Աջափնյակ վարչական շրջանի Վշտունի եւ Խ.Խաչատրյան փողոցների ու նրբանցքների, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Ջանիբեկյան, Կարապետյան, Ռոստոմյան, Ա.Սարգսյան, Մարտիրոսյան, Չուխաջյան, Հասմիկի, Մելիքյան, Միրաքյան, Սպորտի, Գ.Զոհրապ, Լեւոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Լենինականի, Թերլեմեզյան փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Պատճառը` Լենինգրադյան եւ Բաշինջաղյան փողոցների երեք հատվածներում միաժամանակ շինարարական աշխատանքների իրականացումն է: Երկու դիտահորերում փոխարինվում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի