31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՅԴ խոսնակը չբացառեց ԳՄ-ում փոփոխությունների հնարավորությունը

“Ըստ մեր կանոնադրության, մենք 2 տարին մեկ Գերագույն ժողով ենք հրավիրում: Դա կուսակցության բարձրագույն մարմինն է: Քանի որ այս Գերագույն մարմինը ընտրվել է երկու տարի առաջ, հիմա հերթական  Գերագույն ժողովը պետք է տեղի ունենա, որն էլ նոր Գերագույն մարմին է ընտրում”,-այսօր Henaran.am-ին ասել է ՀՅԴ խոսնակ Սպարտակ Սեյրանյանը` հաստատելով մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ ՀՅԴ-ն պատրաստվում է Գերագույն ժողով հրավիրել:

Սպարտակ Սեյրանյանի խոսքով, ԳԺ-ն կքննարկի անցնող 2 տարիների ԳՄ-ի գործունեության արդյունքները  եւ առաջիկա անելիքները: Մեր հարցին, թե հաշվի առնելով ՀՅԴ մանդատների զգալի կորուստը նորընտիր խորհրդարանում, ՀՅԴ ԳՄ ղեկավար կազմում փոփոխություններ կլինե՞ն, Սպարտակ Սեյրանյանը պատասխանեց.

”Դա Գերագույն ժողովն է  որոշում : Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե Գերագույն ժողովի պատգամավորներն ինչ կորոշեն: Գերագույն ժողովը կորոշի, ներկա ԳՄ-ն  ամբողջ կազմով կվերընտրվի՞, թե կփոխվի”:

 

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ բաղկացած է 9 անդամից: Նշենք, որ ՀՅԴ  ԳՄ անդամներ Վահան Հովհաննիսյանի, Արմեն Ռուստամյանի եւ Հրանտ Մարգարյանի հետ կապվել մեզ չհաջողվեց. չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: Ի դեպ, մամուլը հենց այս անունների փոփոխության մասին է խոսում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ