11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Սիրիա. պատերազմ` առանց կանոների

ՄԱԿ-ի հատուկ հանձնախումբը, որը հետաքննում է իրավիճակը Սիրիայում, երկրում ավելի քան մեկ տարի շարունակվող  արյունահեղությունների մեջ մեղադրել է սիրիական իշխանություններին, հաղորդում է  “Ազատություն’ ռադիոկայանը:

Հանձնախմբի մուտքը Սիրիա արգելված է եղել, այդ պատճառով էլ նրանց եզրակացությունները հիմնված են չարագործությունների ականատեսների, կռվող կողմերի ենթակաների եւ տուժածների հետ զրույցների հիման վրա: Խումբն իր գլխավոր եզրակացությունը ձեւակերպում է հետեւյալ կերպ` մարդու իրավունքների կոպիտ խախտումների` տանջանքների, սպանությունների, գերեվարությունների, խմբակային պատիժների մեջ մեղավոր են 2 կողմն էլ, բայց ոչ հավասարապես: Ալ-Ասադի վարչակարգի բանակի եւ հատուկ ծառայությունների կողմից անհամեմատ ավելի շատ են եղել անօրեն գրոհներ:

Ականատեսները պատմել են, որ բնակավայրերը շրջափակած  բանակային զորամասերի մոտ տեսել են ամբողջական ընտանիքների ցուցակներ, որոնք պետք է ոչնչացվեն: Իշխանությունները կուրորեն վերացնում են հայտնի ընդդիմադիրների հարազատներին: Մյուս կողմից` ապստամբները գերիներ են վերցնում, չնայած դա հաճախ կատարվում է իրենց գերի վերցված ընկերների հետ փոխանակելու նպատակով:

Բազմիցս նշվել է, որ արյունահեղությունների համար հիմնական պատասխանատվությունը Դամասկոսի իշխանությունների վրա է, քանի որ նրանք են նախաձեռնել ընդդիմադիրների վրա հարձակումը: Իսկ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը եւ նրա կողմնակիցներն արդարացնում են իրենց գրոհները որպես հակաահաբեկչական գործողություններ:

Վերջին ժամանակներում նախանշաններ են հայտնվել, որ սիրիական հակամարտությունը կարող է տարածվել նաեւ Լիբանանի հյուսիսում, ինչպես նաեւ Իրաքում եւ Թուրքիայում, ինչը զգալիորեն կմեծացնի զոհերի թիվը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ