15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Անգելա Մերկելը քարտեզի վրա չի գտել Գերմանիայի մայրաքաղաքը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խայտառակվել է եվրոպական դպրոցներից մեկի աշակերտների առջեւ: Ինչպես տեղեկացնում է “Росбалт”-ը, նա չի կարողացել քարտեզի վրա գտնել իր երկրի մայրաքաղաքը:

Մերկելի համար աշխարհագրության “քննություն” են կազմակերպել միջազգային դպրոցներից մեկում: Աշակերտները քննարկելիս են եղել միգրացիայի խնդիրը եւ շրջագիծ քարտեզի վրա նշել այն քաղաքները, որտեղ իրենք ծնվել են: Մերկելին եւս առաջարկել են գտնել այն քաղաքը, որտեղ նա ծնվել է` Համբուրգը:

Սակայն Մերկելը որոշել է սկսել ավելի հեշտ առաջադրանքից` գտնել Բեռլինը: Արդյունքում` նա ցույց է տվել մի կետ, որը Ռուսաստանի տարածքում է եղել:

ԶԼՄ-ները նշում են, որ հուշումից հետո Մերկելն այնուամենայնիվ կողմնորոշվել է: Ի դեպ հարկ է նշել, որ քարտեզը շրջագիծ է եղել եւ գրեթե առանց նշումների:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ