11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Որպես ՀՀԿ նախագահ եւ ՀՀ նախագահ. երկու մղում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Արմավիրի մարզ կատարած այցելության վերջին կանգառը Արմավիր քաղաքի հրապարակն էր, որտեղ նախագահը հանդիպում ունեցավ արմավիրցիների հետ: Մինչ այդ նախագահն այցելեց Արմավիրի հիմնանորոգված Ազգային գրադարան, զրուցեց գրադարանի աշխատողների հետ, հետաքրքրվեց այցելուների թվաքանակով, հարցրեց, թե ինչ գրականություն են ստանում: Արդեն հրապարակում Սերժ Սարգսյանը արմավիրցիներին դիմեց. “Ես քարոզելու նպատակ չունեմ, հաճելի բաներ մեր կուսակցության […]

Սպասվում է անձրեւ

Ապրիլի 12-ին ՀՀ գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում: Արփա գետի ավազանի ստորին հոսանքներում` պայմանավորված տեղումների ինտենսիվությամբ, ձնհալով եւ բարձր ջերմային ֆոնով, հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր: Հանրապետության տարածքում ապրիլի 12-ին եղանակը կպայմանավորվի ցածր ճնշման դաշտով:  Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Քամին հարավ-արեւմտյան 2-7մ/վրկ, ապրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երեւան […]

ՕԵԿ-ի մարտի 8-ի բացիկը` “անկեղծ նվեր”

 Չնայած ավարտվել է գեղեցկության եւ կանանց միամսյակը, բայց “Օրինաց երկիր” կուսակցությունը Վանաձորում շարունակում է հատուկ ակցիաները: Կուսակցության ներկայացուցիչները երեկ Վանաձորի Մոսկովյան փողոցի շենքերում ապրող ՕԵԿ համախոհ կանանց մարտի 8-ի բացիկներ եւ վզկապ-շալ են նվիրել: Երբ բնակչուհիներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ են մարտի 8-ը նոր շնորհավորում, ՕԵԿ-ի ներկայացուցիչը ասել է. “Ձեր թաղամասի ժամանակը նոր հասավ, […]

Իրանն զգուշանում է Ադրբեջանից. ադրբեջանագետ

Ադրբեջանի կողմից ձեռք բերված նոր ռազմական տեխնիկայի, վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական պայմանագրերի ու դրանց հետեւանքով տարածաշրջանում Ադրբեջանի դիրքի փոփոխության, ինչպես նաեւ իրանա-ադրբեջանական լարված մրցավազքի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը եւ իրանագետ Նվեր Դավթյանը: Սարգիս Ասատրյանի կարծիքով` որոշ քաղաքական ուժեր ցանկանում են Ադրբեջանին ներքաշել  ռազմական գործընթացների մեջ, սակայն Ադրբեջանն առայժմ չի ցանկանում […]

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԱՊԿ Գործարար խորհրդի քարտուղարին

Ս.թ ապրիլի 11-ին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի քարտուղար Ա. Նոզդրաչովի նախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Գործարար խորհրդի հայկական ու ռուսական մասերի համատեղ նիստը: Նիստին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա. Միրզաբեկյանը, Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կ. […]

Անժելա Սարգսյանը լրագրողների հետ անկեղծացավ

Օրերս Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում   Անժելա Սարգսյանի հայտնությունն  ու նրան ջերմ ծափահարած գյումրեցիների պատրաստակամությունը չարդարացրեց շատերի ակնկալիքները: “Անժելային շատ լավ ընդունեցին, անգամ ներկայացման կեսից ոչ մեկը չլքեց դահլիճը, ինչպես հաճախ պատահում է, ու շատերն էին շտապում նկարվել դերասանուհու հետ”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան Արմեն Ավագյանը: Հանդիսատեսներից մեկի մոտ այն տպավորությունն էր, որ […]

Մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի 7-ը. ՀՀԿ նախագահ

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Արմավիրի մարզ այցելության շրջանակներում այցելեց նաեւ Մյասնիկյան համայնքի հիմնանորոգված միջնակարգ դպրոցը: Դպրոցը քայքայման շեմին էր եւ գտնվում էր  խարխլված վիճակում: Այսօր այն ժամանակակից ուսումնական  հաստատություն է, որտեղ մոտ 600 աշակերտ եւ 44 ուսուցչական կազմը կսովորեն լուսավոր եւ ջեռուցվող պայմաններում: Նախագահը համայնքի բնակիչների հետ հանդիպմանը շեշտեց, որ մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի […]

Գյումրիում թեժ է. թեկնածուի հայրը` “թուր-թվանքո՞վ”

Գյումրիի  հյուսիսային սահմանից մինչեւ քաղաքի արեւմտյան մասը ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում կրքերը, Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, գնալով թեժանում են: Այստեղ 3 թեկնածու են առաջադրված. ՀՀՇ-ից` Մուրադ Գրիգորյանը, ԲՀԿ-ից` Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ ՀՀԿ-ից` “Սովռանո” ընկերության նախագահ Արման Սահակյանը: Հիմնական պայքարը ծավալվում է կոալիցիայի անդամ կուսակցությունների թեկնածուների միջեւ: Մեր տեղեկություններով, Մարտուն Գրիգորյանի հայրը` “թուր-թվանքով” ընտրողների տներ […]

Ամերիկացի սենատորը վերահաստատեց իր կարծիքը` Թուրքիան պետք է վերադարձնի բռնագրավված քրիստոնեական գույքը

Ամերիկացի սենատոր Սքոտ Բրաունը վերահաստատեց իր հանձնառությունը ամերիկահայերին հուզող խնդիրների նկատմամբ, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Նախորդ ամսին սենատոր Սքոտ Բրաունը սենատորներ Դայան Ֆայնշտայնի եւ Մարկ Քըրքի հետ միասին ներկայացրեց 392-րդ բանաձեւը, որը վերաբերում էր Թուրքիայում կրոնական գույքի եւ փոքրամասնությունների պաշտպանությանը: Այս համատեղ երկկուսակցական օրինագիծը դեռ պետք է քննարկվի Սենատի Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովում: “Եկեղեցիների վերադարձման […]

ՀՊՏՀ–ում ստորագրվեց համագործակցության հուշագիր եւ բացվեց համակարգչային լսարան

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն այսօր բուհում հյուրընկալեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին եւ ‘Փյունիկ’ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն  Սարգսյանին: Պատվավոր հյուրերին հյուրընկալելու առիթը հիմնադրամի եւ նախարարության միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումն էր, ինչպես նաեւ ՀՊՏՀ մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում ‘Փյունիկ’-ի նվիրատվությամբ հիմնանորոգված եւ համակարգիչներով կահավորված լսարանի  հանդիսավոր բացումը։ ‘Համագործակցության այս հուշագիրը վավերացնում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի