18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արգամիչը տղա թոռնիկ է ուզում եւ օրենսդիրում` աշխատանք

ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը մեկ ցանկություն ունի` տղա թոռնիկ ունենալ:

Իսկ ինչ վերաբերում է քաղաքական ցանկություններին, մասնավորապես`  ո՞ր մարմնում է շաորւնակելու աշխատել,  Հովիկ Աբրահամյանը խորհուրդ տվեց սպասել, եւ կոռեկտ չհամարեց որեւէ հայտարարություն անել՝ ասելով, թե կուսակցությունում կքննարկեն եւ մինչեւ մայիսի 29-30-ը որոշումներ կկայացնեն:  Այնուամենայնիվ, Արգամիչը կնախընտրեր օրենսդիրում մնալ:

ԲՀԿ-ի հայտարարությունը նրա համար անկանկալ չէր, բայց եւ “նեղացածի” հայտարարություն չի:

Հ. Աբրահամյանը հերքեց ւ այն տեղեկությունները, որ երեկ ինքը մասնակցել է Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը:

Իրականությանը չի համապատասխանում նաեւ այն լուրերը, թե իբր Ծառուկյանը երկրի նախագահին խնդրել է Աբրահամյանին նշանակել վարչապետ կամ ԱԺ նախագահ:

“Ես այնքան հնարավորություն եւ հեղինակություն ունեմ մեր կուսակցությունում, որ որեւէ մեկի առաջարկության անհրաժեշտությունը չունեմ: Ես չեմ ընդունի նման առաջարկություն` անկախ նրանից, թե ով կառաջարկի”,-ասաց Հ. Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ