27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է D.I.Y. ակումբի պայթեցումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է մայիսի 8-ին տեղի ունեցած Երեւանի D.I.Y. ակումբի  պայթեցումը, ինչպես նաեւ ակումբի դեմ իրականացվող շարունակական վայրագությունները:

ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

“Հանցագործությունը ուղղված էր սեռական փոքրամասնություն կազմող խմբի դեմ:  Հայաստանի Սահմանադրությունը արգելում է բռնության հրահրումն ու իրագործումը:  Ցանկացած փոքրամասնության դեմ ուղղված բռնությունը, լինի այն ազգային, կրոնական, էթնիկական թե սեռական, աններելի է:  Ատելության դրսեւորումները չպետք է երբեւէ արդարացվեն պետական պաշտոնյաների կողմից, առավել եւս՝ գովաբանվեն:

Անկախ իրենց՝ այս կամ այն փոքրամասնությանը պատկանելուց բոլոր քաղաքացիներն ու օտարերկրացի հյուրերը Հայաստանում հավասարապես պաշտպանված են Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենքով, ուստի նրանց դեմ իրագործված ցանկացած բռնություն պետք է արագ եւ վճռականորեն  դատապարտվի, իսկ օրինազանցները՝ պատժվեն:

Մենք կոչ ենք անում Հայաստանի պաշտոնյաներին զրո հանդուրժողականության քաղաքականություն կիրառել ատելության հողի վրա կատարված բոլոր հանցագործությունների եւ Հայաստանում փոքրամասնությունների դեմ ուղղված բռնությունների նկատմամբ, ինչպես նաեւ կատարել բոլոր քաղաքացիների՝ օրենքով սահմանված պաշտպանությունը ապահովելու իրենց պարտականությունը”:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին պայթեցվել էր DIY ակումբը, որի վրահարձակումները մի քանի անգամ կրկնվել են: Հարուցվել է քրեական գործ, պայթեցնողները հայտնի են, սակայն նրանց ոստիկանությունն ազատ է արձակել:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ