24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ն էլ ԲՀԿ առաջնորդի ոճով` ‘այդ մասին` հաջորդ դասին’

‘’Մայիսի 6-ի Ազգային ժողովի ընտրություններում պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության հետեւանքով Սերժ Սարգսյանի ռեժիմը յուրացրել է իշխանությունը, ու թեեւ համաձայն պաշտոնական արդյունքների տիրապետում է մանդատների բացարձակ մեծամասնությանը, այն, այնուամենայնիվ, գիտակցում է սեփական ոչ լեգիտիմությունը եւ փորձում է ժողովրդի իրական աջակցության պակասը փոխհատուցել այլ ուժերի, մասնավորապես ‘’Բարգավաճ Հայաստան’’-ի հետ կոալիցիա կազմելով’’,- այդ մասին ‘’Ազատություն’’ ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` ներկայացնելով ՀԱԿ տեսակետը` ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու մասին ԲՀԿ-ի որոշման հետ կապված:

Ըստ նրա` ’’իշխանական մոնոլիտը սկսել է քանդվել’’: ՀԱԿ հայտարարության մեջ նշվում է.‘’ Երկրում քաղաքական զարգացումները վկայում են, որ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության քաղաքական մենաշնորհի քայքայմանն ուղղված Հայ ազգային կոնգրեսի` դեռ 2011 թվականի հոկտեմբերին հայտարարված ռազմավարությունը, այդ թվում` ընտրությունների օրինականությունը վերահսկող միասնական շտաբի ստեղծումը ճշգրտորեն հաշվարկած քայլեր էին, որոնք նպաստում են ռեժիմի քաղաքական մեկուսացմանը’’:

Պատասխանելով ‘’Ազատություն’’ ռադիոկայանի հարցին, թե ինչպես է ՀԱԿ-ը տեսնում ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցությունը` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել է. ‘’Այդ մասին` հաջորդ դասին’’:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ