ՀՀԿ-ն կտարածի հայտարարություն. կուսակցությունը շնորհակալ է բոլորից/վիդեո/
ՀՀԿ-ն շնորհակալ է հայ ժողովրդին եւ բոլոր քաղաքական ուժերին քաղաքակիրթ ընտրարշավի համար: ՀՀԿ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը ցանկացած քաղաքական ուժի ներկայացրած ողջամիտ առաջարկության շուրջ, լինի ընդդիմադիր, թե իշխանական: ՀՀԿ-ն պատրաստ է ստանձնել ողջ պատասխանատվությունը, միաժամանակ, շարունակելու է “Օրինաց երկիր” կուսակցության հետ համագործակցությունը: Մոտավորապես այս բովանդակությամբ ՀՀԿ-ն կտարածի հայտարարություն` մի փոքր ուշ: Լրագրողներին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը չպատասխանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերող հարցերին: Ըստ Շարմազանովի, դա նրանց ներքին խնդիրն է եւ պետք է հարցն ուղղել ԲՀԿ-ի ներկայացուցիչներին:
Կադրային հարցեր ՀՀԿ Գործադրի նիստում չեն քննարկվել, բայց որպես պատգամվոր եւ խոսնակ` Շարամազանովը համոզված է, ՀՀ վարչապետի եւ Ազգային Ժողովի նախագահի պաշտոններն զբաղեցնելու են ՀՀԿ-ականներ, քանի որ մայիսի 6-ին ձայների մեծամասնությունն է ՀՀԿ-ն ստացել:
Իսկ թե երբ կլինի գործադրի հաջորդ նիստը` Շարմազանովը չասաց: Միայն ակնհայտ է, որ մինչեւ մայիսի 31-ը մեկ նիստ էլ է նախատեսված:
Մանրամասները` տեսանյութում: