Եթե չեք սիրում հայերին, ապա ես հայ եմ. Սաակաշվիլի
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, ելույթ է ունեցել Ռոնալդ Ռեյգանի նախագահական հիմնադրամում, հաղորդում է “ГрузияOnline”-ը: Սաակաշվիլին իր ելույթում հատկապես մեծ ուշադրություն է հատկացրել Ռեյգանի այն ավանդին, որ նա ունեցել է համաշխարհային քաղաքականության մեջ:
20 րոպեանոց ելույթի ընթացքում Վրաստանի նախագահն անդրադարձել է նաեւ այն նորամուծություններին, որոնք հայտնվել են Վրաստանում վերջին ընթացքում: Սաակաշվիլին հատկապես ընդգծել է Ռեյգանի դերը “չարի կայսրությունը”` նկատի ունենալով ԽՍՀՄ-ը, թաղելու հարցում:
Նա նաեւ նշել է, որ իր մասին տարբեր տեղեկություններ են տարածում` իբր նա հայ է, հրեա կամ կաթոլիկ: Այդ բոլոր տեղեկություններին Սաակաշվիլին մեկ պատասխան է տվել. “Եթե դուք չեք սիրում հայերին, ապա ես հայ եմ, եթե տանել չեք կարողանում հրեաներին, ուրեմն ես ամենալավ հրեան եմ: Դա իմ հայրնասիրությունն է, որն ապահովում է Վրաստանի հաջողությունը”: