20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

… Ու հնչեց զանգը վերջին

Մեկ տարվա դադարից հետո  դարձյալ վերջին զանգ է: Նախորդ պահած  12-ամյա կրթական համակարգի առաջին շրջանավարտները:

Անցած տարի այս տոնը հանրապետությունում չնշեցին պարզ պատճառով, որ դպրոցական ծրագրերում փոփոխությունների համաձայն դպրոցներում կրթությունը 12-ամյա համակարգի անցավ: Այս տարի, հուրախություն բոլոր շրջանավարտների, տոնելու ենք  “Վերջին զանգը”:

Հանրապետության 1400 դպրոցներում կհնչի “Վերջին զանգը”: Դպրոցական զանգը վերջին անգամ կհնչի հանրապետության 40 հազար շրջանավարտների համար: Հրաժեշտի խոսքեր, արտասվախառն խոստովանություններ ու գրկախառնություններ:

Սիրելի՛ դպրոցականներ, շնորհավորում ենք ձեզ “Վերջին զանգի” անմոռանալի տոնի առթիվ: Հավատացեք ձեր ուժերին ու շենացրեք մեր հայրենիքը:

Այսօր ժամը 18-ից 23-ը Հանրապետության հրապարակում տոնական համերգ կլինի` նվիրված շրջանավարտներին, որը կավարտվի հրավառությամբ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ