08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Օշականում հնչած կրակոցները կապ չունե՞ն ռումբի պայթյունի հետ

Երեկ` ապրիլի 8-ին Օշականում հնչած կրակոցները նախընտրական ենթատեքստ չունեն: Վիճաբանության մասնակիցները, ըստ գյուղապետ Արամ Ներսիսյանի խորթ հորեղբոր որդիներ են եղել:  Նախնական տեղեկություններով, վիճել են պապենական տան պատճառով: Թունդ վեճը վերածվել է ծեծկռտուքի: “Անդրանիկ Պողոսյանը հիվանդանոցում վիրահատվել է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը: Հիշեցնենք, որ գյուղացիների պատմելով գյուղում կրակոցների եւ նռնակի պայթյունի ձայներ են լսվել: Գյուղապետը չի հերքում […]

ՀՀԿ-ն “անսկզբունքային, թիմից թիմ թռչող երիտասարդին” հիշեցնում է

“Անսկզբունքային, թիմից թիմ թռչող երիտասարդին տեղեկացնեմ, որ ի տարբերություն իր նախընտրած առաջնորդի, Սերժ Սարգսյանը ազգային գաղափարախոսության ջատագով է եւ երբեք չի համաձայնվել, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում /տես`”Կոմսոմոլսկայա պրավդա” թերթի 1992թ.մարտի 5-ի համարում հրապարակված Լ. Տեր-Պետրոսյանի հարցազրույցը,-խմբ./ եւ երբեք չի ասել, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է”,-մեկնաբանելով ՀԱԿ անդամ, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վլադիմիր Կարապետյանի […]

Ռուսաստանն արդիականացնում է իր ռազմաբազան Հայաստանում, քանի որ Մերձավոր Արեւելքում հնարավոր ճգնաժամ է կանխատեսու՞մ

Ռուսաստանն սկսել է ավելի շատ զինվորականներ ուղարկել Հայաստան եւ արդիականացնել իր ռազմական բազան այն ճգնաժամի կանխատեսման հողի վրա, որը կարող է խառնաշփոթ առաջացնել ողջ Մերձավոր Արեւելքում` Սիրիայից մինչեւ Իրան: Այդ մասին իրանական “Press TV”-ին տված հարցազրույցում հայտնել է Պենտագոնի նախկին աշխատակից Մայքլ Մալուֆը` խոսելով սիրիական սպառնալիքների  եւ այդ ենթատեքստում Ռուսաստանի շահերի եւ անվտանգության մասին: Նրա […]

Ափսոսում է Ֆարմանյանի համար

“Մեր հիմնական հակառակորդը ռեժիմն է, իմ մրցակցին համարում եմ այդ ռեժիմի մարդ: ՀՀԿ-ի դեմքը մարդ ծեծող, պաշտոնյա ծեծող Գագիկ Բեգլարյանն է, որը ցուցակի տասնյակում է, Սյունիքի մարզպետն է`  նույնպես մարդ ծեծող: ՀՀԿ-ի դեմքը Սերժ Սարգսյանն է, որը ուրացել է Ցեղասպանությունը, նաեւ կառավարման արդյունքում  Հայաստանը հասցրել է տնտեսական աղետի, որեւէ խոստում չի կատարել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը […]

Րաֆֆին գալիս է, իսկ դո՞ւք…./վիդեո/

Ապրիլի 8-ից ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը սկսվել է նախընտրական քարոզարշավը: Այն կտեւի մինչեւ մայիսի 4-ը” Չնայած Զատկի տոնակատարությանը կուսակցությունները ներկայացրին իրենց հոլովակները: “Ազա՛տ ընտրեք, արժանապատի՛վ ընտրեք, ասեք՝ ո՛չ մուրաբային, թունաքիմիկատին, փողին, իշխող կուսակցություններին: Ասեք` այո՛ հայ մարդուն, հայ քաղաքացուն, հայոց պետությանը, եռագույնին, ընկած տղաներին”,- “Ժառանգություն” կուսակցության քարոզչական տեսահոլովակից կոչ է անում կուսակցության առաջնորդ Րաֆֆի […]

Կոմունիստները հորդորում են մի պահ խորհել /վիդեո/

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական տեսահոլովակում հիշեցվում են խորհրդային անցած տարիներն ու մինչեւ խորհդրային կարգերի հաստատումը` Հայաստանի վիճակը: Հետո անդրադարձ է կատարվում անկախության առաջին ու այսպես կոչված` “մութ ու ցուրտ” տարիներին: Դրանք ներկայացվում են  կադրերով` 88-ի հանրահավաքներ, մարդիկ, որ փողոցներում ցախ են հավաքում, սառած ու մութ մայրաքաղաք, կերոսինի տարաներով անցորդներ: Սովետական Հայաստանի հիմնի հնչյունների ներքո ներկայացված […]

Ինչը պետք է փոխել

Քարոզարշավը կմեկնարկեն Երեւանից, հետո կմեկնեն նախընտրական հանդիպումների Գյումրի, Մասիս, Վանաձոր, Սպիտակ : Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ իրենց կարգախոսը՝ ՛՛Ես` մենք ենք՛՛ բացատրվում է, որ “ես-ը մնացել է միայնակ ու անօգնական, եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կոչ է անում` “հաջողության հասնելու համար ես-ը պետք է […]

Մեկը լիներ Ռուբեն Հայրապետյանին պաշտպաներ. Վլադիմիր Կարապետյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թիվ երկու ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վլադիմիր Կարապետյանին լրագրողները հաց ուղղեցին, թե ինչպես է պայքարելու մրցակցի` Սամվել Ֆարմանյանի դեմ, որին պաշտպանելու է Ռուբեն Հայրապետյանը: “Մեկը լիներ Ռուբեն Հայրապետյանին պաշտպաներ, կարծում եմ ինքն առաջադրվել է իր ընտրատարածքում եւ խնդիրներ ունի հավաքելու այնքան ձայն, որպեսզի ընտրվի եւ հետ չմնա իր մրցակիցներից: Ես կարծում […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է նախ իր մեղքերը քավեր. Դեմկուս

Ինչու դեմկուսը չի ստորագրել ընտրությունների վերահսկման նախընտրական շտաբ ստեղծելու մասին նախնական համաձայնագիրը: Այս հարցին Արմենիա հեռուստաընկերության ‘’Ժամը’’ լրատվական հաղորդման ժամանակ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ իրենց չեն հրավիրել, ահա ինչու իրենք չեն ստորագրի այդ համաձայնագիրը: ‘’Այն կառույցները, որոնք ժամանակին հիմք են դրել այդ ամբողջ համակարգին, եւ ժամանակին իրենք են այդ կեղծիքներն արել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի