03 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սամվել Ալեքսանյանը նարդի է խաղում` ձայների վրա. Առավոտ

“Ես գնում՝ նարդի եմ խաղում, բայց ոչ մի բանի վրա: Հենց էնպես խաղում եմ”,- այսպես արձագանքեց “Առավոտ”-ի հարցին Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը: Ըստ թերթի, վերջին շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ Սամվել Ալեքսանյանը քարոզարշավային այցերի շրջանակներում բակերում նարդի է խաղում հավաքվածների հետ՝ պայմանով՝ […]

Վայքում ԲՀԿ-ի ալյուրը չի հերիքել. Հրապարակ

Մի քանի օր արաջ “Հրապարակ”-ը գրել էր, որ Վայոց ձորում, հատկապես Վայք քաղաքում եւ հարակից գյուղերում ԲՀԿ-ն ակտիվորեն ցուցակագրում է իր պոտենցիալ ընտրողներին` յուրաքանչյուր անձնագրային տվյալի դիմաց խոստանալով 25 կիլոգրամ այլուր: ԲՀԿ Վայքի գրասենյակում նախապես անձնագրերը հավաքվել էին, քաղաքացիներին կտրոններ էին բաժանվել, որոնք ներկայացնելով` մի քանի օր անց վերջիններս պետք է ստանային իրենց հասանելիք ալյուրը: […]

Արտառոց զբոսանք 7-ամյա թոռնուհու համար

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, մի զույգ գարեջրից հետո ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում ամուսինները որոշել են իրենց թոռնուհու համար ադրենալինով հարուստ զբոսանք կազմակերպել: Ամուսինները հարբած վիճակում խաղալիք մեքենայի մեջ են նստեցրել իրենց 7-ամյա թոռնուհուն եւ այն շան ահմար նախատեսված շղթայով ամրացրել իրենց մեքենային: Հարբած տատն ու պապը, վտանգելով երեխայի կյանքը, մոտ մեկուկես ժամ վերուվար են արել փողոցներով, մինչեւ […]

Յուլյա Տիմոշենկոն մահամերձ է. ահազանգում են մտերիմները

“Ժամանակը գնում է: Չգիտեմ, թե մայրս որքան կարող է հացադուլ անել, 5 կամ 10 օր” ,- ասել է  Ուկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկման դատապարտված ու ավելի քան 10 օր հացադուլ հայտարարած Յուլյա Տիմոշենկոյի դուստրը` Պրահայում ասուլիսի ժամանակ`թեժացնելով միջազգային ասպարեզ դուրս եկած սկանդալը: “Եվս մի քանի օր ու նա կմահանա”,- ասել է նա: Օրեր առաջ Տիմոշենկոն, ըստ […]

Ջերմուկում Անդրանիկ Մարգարյանին էին հիշել. օրվա կադր

Ազգային ժողովի նախընտրական քարոզարաշավը մոտենում է ավարտին: Henaran.am-ը ՀՀԿ-ի հետ լինելով համարյա բոլոր համայնքներում արձանագրել է մի փաստ: ՀՀԿ-ին, նրա առաջնորդին սատարող բովանդակությամբ հարյուրավոր պաստառներ կային բոլոր մարզերում, բայց միայն Վայոց ձորի մարզը առանձնացավ: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ընտրողները եկել էին նաեւ  երջանկահիշատակ  վարչապետ Անդրանիկ Մարգարյանի լուսանկարներով:

Խոչընդոտել են “Ժառանգության” թեկնածուի քարոզարշավը

“Ժառանգություն” կուսակցությունը տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ թիվ 1 ընտրատարածքում խոչընդոտել են պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի նախընտրական քարոզչությունը: “Ապրիլի 30-ին թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբում ահազանգ է ստացվել, որ Ավան թաղամասում խոչընդոտում են թեկնածուի եւ “Ժառանգության” քարոզչական նյութերը բաժանելուն: Ահազանգի հետքով ժամը 13:00-ի մոտակայքում 6-րդ […]

Հիշողությունը` անասունի ու մարդու արանքում …

“Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, … անհանգիստ ես եւ հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է “… Քարոզարշավային թոհուբոհում,  պարզապես հրամայական է դառնում Հրանտ Մաթեւոսյանի հիշեցումը … երբ թվում է` ապրածդ տարիներն ու  իրականությունն այնքան աբսուրդային իրավիճակներ ու […]

Մաշտոցի պուրակում էմոցիաները պոռթկացին նախագահի այցից հետո /վիդեո/

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անակնկալ այցը Մաշտոցի պուրակ մեծ ոգեւորություն էր առաջացրել այնտեղ: Մոտ 3 ամիս աննկուն պայքարի դուրս եկած բնապահպան ակտիվիստները ոգեւորված էին . նրանք չէին սպասում, որ ՀՀ նախագահը կառաջարկի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ապամոնտաժել Մաշտոցի այգու կրպակները: Հիշեցնենք, որ այսօր ժամը 12-ին, հանդիպման մեկնելիս, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անսպասելի որոշում է կայացրել, […]

Մաշտոցի այգու կրպակների ապամոնտաժման մասին որոշումը Տարոն Մարգարյանը կկայացնի վաղը

Անդրադառնալով Մաշտոցի այգուց տաղավարների ապամոնտաժման հարցին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է. “Այսօր Հանրապետության նախագահի հետ միասին այցելել ենք Մաշտոցի պուրակ, տեղում քննարկել կրպակների ապամոնտաժման և այգու բարեկարգման հետ կապված հարցերը: Հանրապետության նախագահի առաջարկությամբ վաղը` աշխատանքային օրվա ընթացքում, որոշում կկայացնեմ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ: Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները և կշարունակենք բարեկարգման աշխատանքները”:  Ի պատասխան սոցիալական ցանցերում […]

“Հանրապետականն արել է իր ընտրությունը” . Շամազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, “Հանրապետական” կուսակցության խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը ռուսական “Стратегии и развития” ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին եւ “Հանրապետական” կուսակցության առջեւ դրված առաջադրանքներին: Ինչպես նշել է ԱԺ փոխխոսնակը, կայանալիք ընտրությունները հիմնարար նշանակություն ունեն երկրի համար, եւ “Հանրապետականը”` որպես պատասխանատու քաղաքական ուժ, ունի հստակ քաղաքական կամք` կազմակերպելու ազատ եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի