18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պարզվում է, պոռնոաստղ-մանյակը նաեւ մարդակեր է

Կանադացի պոռնոաստղ Լուկա Ռոկկո Մանյոտան, ում ձերբակալել են Բեռլինում դաժան սպանության  եւ դիակը մասնատելու համար, իր մահացած սիրեկանի մարմնի մասերն ուղարկել է դպրոցներին: Վանկուվերի 2 ուսումնական հաստատությունները գրեթե միաժամանակ ստացել են մանյակի “ֆիրմային” ծանրոցները: Առաջինում մարդկային ձեռք հիշեցնող ինչ-որ մաս է եղել, 2-րդում` ամենայն հավանականությամբ` մարդկային կրունկ, տեղեկացնում է “AP”-ը:

Ոստիկանությունն առայժմ չի կարող վստահորեն ասել` արդյոք մարմնի մասերը պատկանում են 33-ամյա չինացի ուսանող Ցզյուն Լինյուին, ում հետ Մանյոտան սեքսուալ կապի մեջ էր: Ավելի վաղ հայտարարվել էր, որ պոռնոաստղը սպանել է իր սիրեկանին եւ մասնատել նրան, ընդ որում` այդ ամենը նկարահանել է  եւ տեսանյութը տեղադրել համացանցում: Այնուհետեւ մանյակն ուղարկել է մարմնի մասերը Կանադայի պահապանողական եւ Լիբերալ կուսակցությունների կենտրոնական գրասենյակներ: Ավելի ուշ Մոնրեալում հայտնաբերվել էր ճամպրուկ` աղբանոցում, որի մեջ մարդկային մարմին էր գտնվել` առանց գլխի, ձեռքերի եւ ոտքերի, որը ենթադրվում է, որ կրկին պատկանում է Ցզյուն Լինյուին:

Միաժամանակ հայտնի են դարձել նոր մանրամասներ կանադացի մանյակի հրեշավոր արարքներից: Պարզվում է, որ սիրեկանին սպանելուց եւ մասնատելուց հետո Մանյոտան ոչ միայն սեռական ոտնձգություններ է թույլ տվել դրանց հանդեպ, այլ նաեւ մասամբ կերել է դրանք: Սպանությունից հետո Մանյոտան փախել է Եվրոպա: Նրան ձերբակալել են բեռլինյան սրճարաններից մեկում, որտեղ նա մեծ ուշադրությամբ կարդալիս է եղել իր մասին լուրերը:

Գերմանական դատարաննն այժմ վճռում է նրա` հայրենիք ուղարկելու հարցը, սակայն մանյակն արդեն հայտնել է, որ բողոքարկելու է դատարանի նման որոշումը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ