24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սահմանային լարվածությունը` խաղաղարարների տեղակայման պատրվա՞կ

 

 

 

 

 

 

Սահմանի անհանգիստ վիճակը եւ Ադրբեջանի  ագրեսիվ գործողությունները երկու նպատակ են հետապնդում`Ադրբեջանն ուզում է աշխարհին ցույց տալ, որ համաձայն չէ ստատուս-քվոյին, բայց սա խնդրի` զուտ մակերեսային կողմն է:

Այսօր Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին  հակառակորդի դիվերսիոն գործողություններին, կարծիք է հայտնել ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը:

Ինչ վերաբերվում է երկրորդ հանգամանքին, Արամ Կարապետյանն ասել է. “Չնայած, ցավոք, երեկ Ղարաբաղի ուղղությամբ էլ են գործողություններ եղել, բայց ես տեսնում եմ, որ  հիմնականում խփում են Հայաստանին: Սա կարող է շատ հեռուն գնացող ծրագրի մաս լինել: Քանի որ գործում է ադրբեջանաթուրքական բանակային ստրատեգիան, տպավորություն ունեմ, որ եթե տարածաշրջանում իրավիճակը սրվի,  իսկ ցավոք սրտի, Սիրիայի, Պարսկաստանի եւ այլ խնդիրների հետ կապված ամեն ինչ գնում է էսկալացիայի` սրացման, փորձ կարվի նաեւ մեկնընդմիշտ լուծել Հայաստանի խնդիրը:

Արամ Կարապետյանն ասել է, որ  հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը ամերիկյան ծրագիր է, որի շրջանակներում, կախված ԱՄՆ-Պարսկաստան հարաբերությունների զարգացումներից,  կարող է ծագել Նախիջեւանի երկայնքով խաղաղարարների տեղակայման հարցը:

Արամ Կարապետյանը չի չբացառել, որ նման միջադեպեր կարող են հրահրվել նաեւ ադրբեջանա-իրանական սահմանին` ցույց տալու համար, թե սահմանին իրավիճակը խաղաղ չէ, մարդիկ են զոհվում, այս ամենը շարունակական  է եւ խաղաղարարների անհրաժեշտություն կա:

‘‘Եթե այդ հարցը ծագի եւ խոսքը գնա ՆԱՏՕ-ական ուժերի մասին, դա հավասար կլինի թուրքական ուժերին եւ Հայաստանի համար ծանր իրավիճակ կստեղծվի: Եթե ռուսական խաղաղարարների տեղակայման խնդիր դրվի, հարցը մեզ համար  մի փոքր ավելի հաճելի է դառնում, բայց այսուհանդերձ, եթե  խաղաղարարների մուտք  լինի, բնականաբար, նրանք մտնելու են նաեւ ազատագրված տարածքներ եւ  այդ տարածքների հարցը շատ արագ լուծում կարող է ստանալ մեզ համար վատ սցենարով ”,-շարունակել է Արամ Կարապետյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը, Արամ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ այս ծրագրին  Ռուսաստանը դեմ կլինի եւ կփորձի անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ի անվան տակ իր խաղաղարարների տեղակայման խնդիրը դնել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ