18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Պատերազմը վերսկսվելու վտանգ միշտ կա. Դ. Ջամալյան

Բավարա՞ր են, արդյոք, մեր պատասխաններն ու ԱԳՆ մակարդակով արված հայտարարությունները. այո, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ավելի քան վստահ է, որ մեր պատասխանն ամեն անգամ հարկ եղած չափով կոշտ է եղել, ուղղակի Ադրբեջանը միշտ էլ կարողացել է դա լավ թաքցնել:

ԱԳՆ մակարդակով հայտարարություն- բողոքներն էլ պիտի քիչ չլինեն. աշխատել հարկավոր է 2 ճակատով: Միայն թե, ըստ փորձագետի, անգամ ամենակոշտ պատասխանի դեպքում հնարավոր չէ ակնկալել, թե Ադրբեջանը կդադարեցնի իր սադրանքները. դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե Ադրբեջանը որդեգրած չլինի ցանկացած զոհերի գնով մշտապես ահաբեկման վտանգը պահպանելու քաղաքականությունը:

Իսկ  պատերազմը վերսկսվելու վտանգ միշտ կա, այն չի ավելացել: “Պիտի վստահ լինենք, որ առաջին գծի մեր զորամիավորումներն իրենց դիրքում են, նաեւ՝ շնորհակալ լինենք մեր տղերքից. դիրքապահ զինվոր՝ շարքային թե սպա, դրա կարիքն ունի: Պիտի այնպես անենք, որ մեր զինվորների մահը հանկարծ չընկալվի իբրեւ պատահականություն. տղաները հենակետում կանգնած են եղել, եւ նրանց մահը սահմանը պահող զինվորի արժանապատիվ մահ է” ,- ասաց Դավիթ Ջամալյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ