Ազգային ժողովի կին-ակադեմիկոսը
ԱԺ պաշտոնական կայքում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի կենսագրական տվյալներում հետաքրքիր փաստեր կան: Նա 30 տարեկանում հեռակա ավարտել Է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը եւ ստացել հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորում: Տիկին Բիշարյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է:
Ուշագրավ է , որ նա նաեւ ակադեմիկոս է:
“2010թ. Հեղինե Բիշարյանն ընտրվել է Բնության եւ հասարակության մասին միջազգային ակադեմիայի (հայկական մասնաճյուղ) իսկական անդամ ակադեմիկոս”,-նշված է տիկին Բիշարյանի կենսագրությունում:
Հիշեցնենք, Հեղինե Բիշարյանը մեծամասնականով էր առաջադրվել, սակայն պարտվեց, խորհրդարան մտնելով ՕԵԿ համամասնական ցուցակով: Ի դեպ, այս գումարման ԱԺ-ում կանանց թիվն աճել է 2-ով. նրանք նախկին 12-ի փոխարեն արդեն 14-ն են: