15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դրամի արժեզրկումն ընտրությունների հետեւանքն է. ԿԲ նախկին նախագահ

Թեեւ աշխարհում ապրանքների գների եւ դոլար-եվրո փոխարժեքի տատանումներ կան, բայց հայկական դրամի արժեզրկումը պայմանավորված է քաղաքական իրավիճակով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

“Այո, արտաքին աշխարհը մեզ վրա ազդեցություն է թողնում, բայց ավելի ծանր ազդեցություն է թողնում այն միջոցառումը, որը մեզանում անվանում ենք ընտրություններ”,-ասել է Բագրատ Ասատրյանն ու հավելել.”Մի դատարկ մարմնի ձեւավորման համար, ուր քաղաքական միտքը բացակայում է, մեր հասարակությունը վճարում է մակրոտնտեսական անկայունությամբ”:

Բագրատ Ասատրյանի դիտարկմամբ, ընտրական գործընթացով պայմանավորված, աճել է կանխիկ միջոցների շրջանառությունը, ինչն էլ ապակայունացրել է ֆինանսական շուկան:  Ինչ վերաբերվում է կանխատեսումներին, Բագրատ Աաստրյանը հորդորեց չհավատալ որեւէ մեկին, ով կփորձի կանխատեսում անել: ԿԲ նախկին նախագահի խոսքով, սարսափելի բան տեղի չի ունեցել, դրամի արժեզրկումը տնտեսության համար լուրջ սպառնալիք չի ենթադրում, թեեւ գնաճային ճնշումներ կարող են դրսեւորվել, բայց ընդհանուր առմամբ, այս տարին բարենպաստ է:

Նշենք , որ մայիսից սկսած դրամի արժեզրկումը չի դադարում:

Ասուլիսի մյուս բանախոսը`, “Այլընտրանք” հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը, դոլարի փոխարժեքի ավելացումը պայմանավորել է արտաքին գործոնով` միջազգային շուկայում ընթացող երեւույթներով եւ դոլար-եվրո տատանումներով: Նա նկատել է, որ տեղական դրամն արժեզրկվում է նաեւ հետխորհրդային այլ երկրներում: “Արժեզրկման հակակշռող միտումները կարող են ի հայտ գալ ամռան ամիսներին` կապված տնտեսական աշխուժացման հետ: Ոչ միայն արժեզրկումը , անգամ ինֆլյացիան, մինչեւ 8-9 տոկոս խթանում են տնտեսական ակտիվությունը”,-նշել է Թաթուլ Մանասերյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ