21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Քլինթոնը Բաքվում կքննարկի ԼՂ խնդրի կարգավորման հարցը

Տարածաշրջանային անվտանգության եւ ղարաբաղյան հակամարտության հարցերն այսօր` հունիսի 6-ին Բաքվում կքննարկի ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը:

Քլինթոնը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչների հետ: Ակնկալվում է, որ բանակցությունների գլխավոր թեման կլինի ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի երկկողմ համագործակցությունը, այդ թվում` էներգետիկ ոլորտում` ներառյալ կասպիական էներգոռեսուրսների արտահանումը համաշխարհային շուկա:

ԱՄՆ-ը ԵՄ-ի հետ համատեղ արգելել է Հարավային գազային “միջանցքի” նախագիծը, որը նախատեսված էր կասպիական տարածաշրջանից Եվրոպա գազն արտահանելու համար: ԱՄՆ-ը եւ Եվրոպան սպասում են, թե երբ է Բաքուն կողմնորոշվելու արտահանումների հարցում:

Ուշադրության կենտրոնում կլինի նաեւ ղարաբաղյան հիմնախնդիրը, քանի որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է:

Չի բացառվում նաեւ տարածաշրջանային հարցերի քննարկումը, մասնավորապես Իրանի իրավիճակը:

Սա պետքարտուղարի պաշտոնում Քլինթոնի  2-րդ այցն է Ադրբեջան: Առաջին անգամ նա Բաքու ժամանեց 2010-ի հուլիսին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ