23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանում մորթում են իրար

Ադրբեջանի արեւմուտքում գտնվող Գյանջա քաղաքում բախումներ են տեղի ունեցել  իրավապահ  մարմինների եւ ինչ-որ զինված խմբավորման միջեւ, հաղորդում է “Лента.ru”-ն: Արդյունքում զոհվել է 2 մարդ` իրավապահ մարմինների մեկ աշխատակից եւ մեկ հանցագործ: Եւս 2 գրոհային եւ 3 ոստիկան վնասվածքներ են ստացել: “Զինված միջադեպի” մասին հակասական տեղեկություններ են հաղորդվում: Որոշ աղբյուրներ հաղորդում են, որ մահվան դեպքերը փոխհրաձգության […]

Ընտրողների թիվը ապրիլի 6-ի դրությամբ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի    6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հայաստանում Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ: Այսպես. ՀՀ  ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է`  2.482.739, որից – այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված եւ ըստ […]

Ռուսաստանն ընդունում է, որ Հայաստանն իր միակ վստահելի գործընկերն է. Ռիչարդ Կիրակոսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Տարածաշրջանային կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը խոսեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցի մասին: Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը վարվում է այնպես, ինչպես Թուրքիան` Հայաստանին հարգում է միայն այն ժամանակ, երբ մենք ուժեղ ենք: Ընդհանուր առմամբ, վերլուծաբանը Լավրովի այցի հետ կապված 3 քաղաքական նպատակներ նշեց: Առաջին հերթին, Ռուսաստանի համար ցուցադրելն […]

”Չկա ավելի դաժան բաժանում, քան բաժանումը իշխանությունից”

“Ծանոթանալով Վարդան Օսկանյանի հայտարարությանը, եւս մեկ անգամ հասկացա, որ դեմագոգիան եւ քաղաքական պոպուլիզմը սահմաններ չունեն: Հոդվածն ընթերցելիս տպավորություն ստեղծվեց, թե հոդվածագիրը ՀՀ քաղաքացի չէ, այլ մոլորակի քաղաքացի է ”,-մեկնաբանելով ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի վերջին հրապարակման մեջ տեղ գտած դիտարկումնրը, Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ ”Իրավիճակի անատոմիան” վերնագրով […]

Սամվել Նիկոյանի նախաձեռնությամբ ստեղծվել է մոնիթորինգային աշխատանքային խումբ

Արձագանքելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկ-նամակին` ապրիլի 6-ին ՀՀ խորհրդարանի ղեկավարին կից ընտրական գործընթացների եւ ‘Ընտրական օրենսգրքի’ կիրարկման մոնիթորինգային աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով ԱԺ-ում հրավիրված հավաքին մասնակցեցին ընտրապայքարին մասնակցող խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների հայաստանյան առաքելությունների ներկայացուցչությունները: Հանդիպման մասնակիցների թվում էին Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն, ՀՅԴ, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, […]

Ամուր հիմքեր` ՓՄՁ զարգացման համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը: ‘Այս խորհուրդը մեծ առաքելություն ունի՝ խթանել Փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը մեր երկրում: Հարցն ունի քաղաքական բովանդակություն, որովհետեւ եթե փոքր բիզնեսը Հայաստանում չկայանա, մենք չենք կարողանա կառուցել քաղաքացիական հասարակություն: Դրա համար մենք խնդիրը դիտարկում ենք ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական […]

ՉԺՀ ԱԳ նախարարը Հայաստանին է հանձնել 2 երկրների միջեւ ստորագրված փաստաթղթերի ժողովածուն

2012-ի ապրիլի 6-ին Չինաստանի կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցեցին ՉԺՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության միության ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության աշխատակիցներ, այլ պաշտոնատար անձինք: Ողջույնի խոսքով հանդես եկան Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի (ՉԺՀ խորհրդարանի) Մշտական Կոմիտեի […]

Հայաստանը վեր է ածվել տարածաշրջանային գործոնի ոչ թե գործիքի. Շարմազանով

 “Դուք ապացուցել եք, որ ժամանակի հերոսները ոչ թե պետք է լինեն զոռբաները, այլ պետք է լինենք դուք` ազգի կիրթ եւ հայրենասեր ազատամարտիկներդ”,- այսօր ողջունելով Ազատամարտի վետերանների միության 5-րդ համագումարը` ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  Շարմազանովն ասել է, որ անկախության սերնդի համար նրանց անցած ուղին պետք է օրինակ ծառայի: ԱԺ փոխնախագահի խոսքով, ՀՀԿ-ն միշտ բարձր է գնահատել ազատամարտի […]

Հայտնի է Մաշտոցի պուրակի գործով նախնական դատական նիստի օրը

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով,  ՀՀ վարչական դատարանը նշանակել է  Մաշտոցի այգու գործով նախնական դատական նիստը, որը տեղի կունենա ապրիլի 20-ին ժամը 11-ին: Նախագահող դատավորն է Կարեն Ավետիսյանը: Հիշեցնենք, որ “Ժառանգություն” կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ մի խումբ այլ պատգամավորներ հայց են ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի դեմ եւ դատարանից պահանջում են անվավեր ճանաչել քաղաքապետի կողմից “Կենտրոն-Կանաչապատում” ՓԲԸ-ին տրված Մաշտոցի […]

Հատուկ կարիքավոր գեղեցկուհին Ախալքալաքից էր /վիդեո/

“ Ունիսոն” հասարակական կազմակերպությունը  ուրբաթ ամփոփեց հաշամանդամ կանանց գեղեցկության 6-րդ հանրապետական ֆոտոմրցույթի արդյունքները: 16-ից 45 տարեկան աղջիկներն ու կանայք իրենց լուսանկարներն էին ուղարկել, որոնց հիման վրա էլ ժյուրին ընտրեց լավագույն տասնյակին: Կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանի խոսքով, 2004թ. երբ առաջին անգամ կազմակերպեցին մրցույթը` դժվար էր: “Խնդրում էինք, որ նկարվեն ուղարկեն, հիմա էլ խնդրում ենք, որ ֆոտոշոփ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի