23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ապրիլի 7-ն` առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում ապրիլի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին` առանձին շրջաններում, 9-ին` շրջանների զգալի մասում, օրվա երկրորդ կեսին, 10-ին, 11-ին` շրջանների զգալի մասում  սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին հարավ-արեւմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-10-ը`  կբարձանա 3-5 աստիճանով: Երեւանում`ապրիլի 7-ին սպասվում է  առանց տեղումների եղանակ, 8-ին` օրվա երկրորդ կեսին, […]

ՄԻՊ-ը նույնպես նախապատրաստվել է ընտրություններին

ՄԻՊ-ը պատրաստվել է ընտրություններին  թե տեխնիկապես, թե մարդկային ռեսուրսների առումով, որպեսզի կարողանա  առավել արժանահավատ զեկույց պատրաստել  ընտրությունների վերաբերյալ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով` ՄԻՊ-ն ունի խորհրդատվական տիպի լիազորություններ` խորհուրդ տալ քաղաքացիներին` ինչպես պաշտպանել իրենց իրավուքները: ՄԻՊ-ը կարող է նաեւ օրենքից ու Սահմանադրությունից բխող առաջարկներ ներկայացնել պետական մարմիններին: ‘Երկուշաբթի […]

Գալիս են` պինդ բռնվեք

“Չի լինի մի բնակավայր, որտեղ ՀՀԿ-ն չմտնի նախընտրական քարոզչության ժամանակ: Բացի դրանից օգտվելու ենք քարոզչական մեթոդներից սկսած հեռուստաեթերից մինչեւ լոկալ հանդիպումներ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխանախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս նշեց, որ ընտրողին են ներակայանալու բովանդակային, հետաքրքիր ծրագրով, որը կազմվել է հենց իրենց առաջարկների հիման վրա: Իսկ ՀՀԿ-ն ոչ թե ապրիլի 8-ին կսկսի քարոզարաշավը, […]

“Կարմիր խնձորն” ու դարը

Սեռական դաստիարակությունը սկսվում է ընտանիքներից, ուրեմն պետք է բարձրացնել այսպես կոչված ծնողավարությունը, այնպես, որ ծնողներն էլ  կրթվեն սեռական դաստիարակության հարցերում, որպեսզի կարողանան ճիշտ ձեւով դաստիարակել երեխաներին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Խաչատուր Գալստյանը` կարեւորելով սեռական դաստիարակության բնագավառում ոչ միայն ծնողների, դպրոցի, բուհի, այլ նաեւ լրատվամիջոցների դերը: ‘Եթե ծնողը բացահայտել է, որ իր […]

Ոստիկանությունը չի ենթարկվելու սադրանքների

Մաշտոցի պողոտային հարող այգում սույն թվականի մարտի 31-ին, ապրիլի 3-ին եւ 4-ին տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես, դրանց ընթացքում հավաքների եւ այլ միջոցառումների առանձին մասնակիցների դրսեւորած վարքագծի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում հայտարարել հետեւյալը. ‘Ոստիկանության մասին’ ՀՀ օրենքով նախատեսված խնդիրների սահմաններում ՀՀ ոստիկանությունը հիշյալ այգում իրականացրել եւ իրականացնում է իր ընթացիկ գործառույթները: Հավատարիմ մնալով իր […]

ՀՀԿ-ից` Հովիկ Աբրահամյանին

Այսօր Հայաստանի քաղաքագետների միությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Հայտնում ենք Ձեզ, որ ստորեւ ներկայացվող նամակը այսօր ժամը 16:00-ին էլեկտրոնային փոստով ուղարկվել է հինգ հասցեներով` ՀՀԿ ընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանին, Միավորված հայեր կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանին […]

Կարծել է “Եհովայի վկա” են, պարզվել է` ԲՀԿ-ից են

ԲՀԿ-ի ներկայացուցիչները սկսել են ձայների հաշվառում Սյունիքի  մարզկենտրոնում : Այդ մասին Henaran.am-ին պատմեց տեղացի լրագրողներից մեկը: “Նախ մտածեցի թե Եհովայի վկաներն են, հետո ասացին, որ ԲՀԿ-ի շտաբից են, ուզում են տեսնել քանի հոգի են գրանցվել եւ ովքեր են  այստեղ”,-ասաց մեր գործընկերը: “Երբ ասացի, որ իրավունք չունեն նման հարցման, եւ կահազանգի, այդ երկու աղջիկները ներողություն խնդրեցին […]

ԱՊՀ արտգործնախարարները քննարկել են Սիրիայում, Իրանում եւ Պակիստանում տիրող իրավիճակը

Ապրիլի 6-ին Աստանայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: Նախարարների հանդիպման օրակարգում էին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման քսանամյակին եւ ՀԱՊԿ տասնամյակին նվիրված Հավաքական անվտանգության խորհրդի  հոբելյանական նստաշրջանին քննարկվելիք հարցերը: ՀԱՊԿ արտգործնախարարները մանրամասն քննարկեցին միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության խնդիրների վերաբերյալ դիրքորոշումների համադրման առնչվող հարցեր:  Խորհրդի մասնակիցները անդրադարձան Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված […]

Թիվ 37-ում մնաց 4 թեկնածու. դատարանը մերժեց

Հայաստանի վարչական դատարանը ապրիլի 6-ին մերժեց  Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի հայցադիմումը: Վերջինս դիմել էր վարչական դատարան, բողոքարկելով թեկնածուներից մեկի`Թաթուլ Հակոբյանի գրանցումը անվավեր ճանաչելու պահանջով, քանի որ ըստ նրա Թ.Հակոբյանը վերջին 5 տարում չի ապրել Հայաստանում: Փաստորեն, այս ընտրատարածքում կպայքարեն 4 թեկնածու` ՀՀԿ-ից առաջադրված Հայկ Գրիգորյանը, անկուսակցականներ Թաթուլ […]

Ոչ մի կուսակցություն չի կարող բողոքել, որ անտեսվել է

Այսօր Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց մարտի 1-31-ը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իրենց կողմից իրականացված Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների մշտադիտարկման եւ կազմված միջանկյալ հաշվետվության արդյունքները։ ‘’Նկատվել է  քաղաքական կուսակցությունների նկատմամբ  հեռարձակողների հետաքրքրության աճի միտումներ: Տարբեր կուսակցություններ լուսաբանվել են հավասարաչափ, այսինքն` ոչ մի կուսակցություն չի կարող բողոքել, որ անտեսվել է’’,– ասաց բանախոսը։ Նրա խոսքով` գովելի է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի