21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԵՊԼՀ գիտխորհրդի արտահերթ նիստը չի կայացել

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանի միջամտությամբ գիտխորհրդի նիստը հետաձգվել է: Համալսարանի  գիտխորհրդի 49 անդամներից 31 անդամների (1/3-ի 9 չափով) գրավոր համաձայնությամբ պահանջվել է հրավիրել գիտական խորհրդի արտահերթ նիստ` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ պայմանագիրը լուծելու մասին հրամանը եւ դրա առնչությամբ ստեղծված իրավիճակը քննարկելու: […]

Եթե Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը որոշեն գաղթել, Սերժ Սարգսյանը վերադառնա Արցախ

Հայաստանում ժողովրդավարություն է նկատվում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Իր համոզմունքը սոցիոլոգը բացատրեց նրանով, որ Հայաստանում ընտրողների մոտ կեսը պահպանողական զանգված են, որոնք հստակ գիտեն, թե ում են ընտրելու, եւ նրանց վերավաճառել, վերափոխել հնարավոր չէ: ‘’Դա մեծ նվաճում է, որ Հայաստանում կա նման զանգված: Այդ մարդկանց ձայները վճռական նշանակություն ունեն, ահա […]

Մտավոր սեփականության ոլորտի խախտումները գերակա են արվեստի ոլորտում

“Մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումները հիմնականում արվեստի բանագավառում են կատարվում”,- մտավոր սեփականության համաշխարհային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը: “Խանութներում հաճախ վաճառվում են ոչ լիցենզավորված սկավառակներ: Խախտումներ լինում են նաեւ ապրանքանշանների հետ կապված, երբ մի ապրանքի վրա փակցում են մի ապրանքանիշ, որը արտադրված չէ տվյալ արտադրամասի […]

Ամուսինը ՀՀԿ-ից Սաթիկի համա՞ր է հեռացել /վիդեո/

Henaran.am-ի խնդրանքով Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու, “168 ժամ” թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը մեկնաբանել է շրջանառվող այն տեղեկությունները, թե Սաթիկ Սեյրանյանը նշված ընտրատարածքում ԲՀԿ-ի թեկնածուն է: “Ես անկուսակցական թեկնածու եմ եւ իմ ընտրողներին ասել եմ, որ եւս հինգ տարի ես անկուսակցական եմ լինելու: Ես չեմ տեսնում այն քաղաքական ուժը, […]

Ադրբեջանցի թուրքը եւ Թուրքիայի թուրքը միմյանցից շատ չեն տարբերվում. փորձագետ

“Ադրբեջանական գործելաոճի մեջ նպատակաուղղված ագրեսիա կա, ինչը մեզ խորհելու առիթ է տալիս”: Այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով Ադրբեջանի վերջին կրակահերթերին: Նա նշեց, որ երեկ` ապրիլի 25-ին, Տավուշի մարզի Դովեղ գյուղում 2 ժամ տեւած կրակահերթը մանկապարտեզի ուղղությամբ նպատակաուղղված ագրեսիայի դրսեւորում է: “Ադրբեջանը նպատակային կրակ է բացել խաղաղ բնակչության վրա, […]

Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ զրպարտություններից

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելուց: Վերջին շրջանում առանձին լրատվության միջոցներով սպրդում են տեղեկություններ, թե ՀՀ դատախազությունը կալանքից ազատում է տարբեր հանցագործությունների  մեջ մեղադրվող անձանց կամ դատապարտյալների: Կարծում ենք` այդօրինակ տեղեկություններ տարածող քաղաքական ուժերն ու պատգամավորի թեկնածուները քաջածանոթ են ՀՀ […]

Արմեն Մարտիրոսյանը ԲՀԿ-ՀԱԿ “ֆլիրտին” հաջողություն մաղթեց

՛՛ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությանը հաջողություն եմ մաղթում: Նրանց միջեւ ակնհայտ համագործակցությունը բոլորն են տեսնում, դրա մասին անգամ իրենք են բարձրաձայնում, այնպես որ չեմ կարծում, որ ես նոր դա պետք է բացահայտեմ՛՛: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` գնահատական տալով կոալիցիոն ԲՀԿ-ի եւ ռադիկալ ընդդիմադիր ՀԱԿ-ի միջեւ “ֆլիրտին”: Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ԲՀԿ-ն […]

Մեծամասնականով ԱԺ կմտնի 25 ՀՀԿ-ական, իսկ ՀԱԿ-ից` 0 . Ադիբեկյան

Կատարելով մեծամասնականով առաջադրված թեկնածուների պատվեր-հետազոտությունները, հասկացանք, որ համամասնականով անհնար է, որ որեւէ մեկը վերցնի 66 տեղ ու դառնա մեծամասնություն, ուրեմն կուսակցությունների հույսը մեծամասնականներն են, ահա ինչու են նրանք կարեւորվում: Այսօր նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադրբեկյանը: Նրա խոսքով՝ մեծամասնական ընտրակարգը ինքնուրույնություն ունի եւ կապված չէ կուսակցությունների վարած ընդհանուր քաղաքականության հետ: Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ սոցիոլոգիական […]

Օլիգարխիայի դիակը հանձնեցին վարչապետին /վիդեո/

“Մահացել է նշանավոր Օլիկ Գարխյանը` Օլիգարխիան: Հուղարկավորությունը կազմակերպում են Մաշտոցի այգու ինքնորոշված քաղաքացիները ….”,-այսօր կառավարության շենքի առջեւ հավաքված Մաշտոցի այգու պաշտպաններն այս գրառմամբ թռուցիկներ էին բաժանում անցորդներին եւ հայտարարում, թե ”Օլիգարխիան այլեւս երբեք չի կարողանա վայելել իր օրհնած մենաշնորհը, չի կարողանա չվճարված հարկերով բարեգործություն անել, շքեղ բուտիկներ կառուցել մեր հանրային այգիներում եւ այլեւս երբեք մենք […]

“Ռոբերտ Քոչարյանին ՀՀԿ-ն կարող է ասի` տեղ չունենք”

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին դեպի քաղաքականություն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց.՛՛Ռոբերտ Քոչարյանի հետ գալը կախված չէ նրանից, որ ՛՛ես գալիս եմ դռները բացեք, այլ նա նախ պետք է դուռը ծեծի, թույլտվություն հարցնի, կարելի է մտնել, ՀՀԿ-ն էլ կարող է ասել տեղ չունենք, դիմեք ուրիշ հյուրանոց: Ահա ինչու “Բարգավաճ Հայաստան” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի