Հեյդարիկին չափահաս տարիքի հասցնելն ու նավթադոլարները
Վերջին շրջանում, չնայածՌուսաստանն էլ չի թուլացրել ջանքերը, սակայն ղարաբախյան հակամարտության հարցի նկատմամբ ավելի շատ մեծացել է Արեւմուտքի հետաքրքրությունը, լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Հայաստանի ազգային արխիվի փոխտմօրեն Էդգար Հովհաննիսյանը:
” Նախ` Քլինթոնի այցը, որի առանցքը դարձավ ղարաբաղյան հարցի քննարկման խնդիրը, ապա` Գիլմորինը, ով հայտարարեց, որ իր այցի հիմնական հարցը Ղարաբաղի խնդիրն է եւ մի շարք ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ. հայտարարեց, որ հարցն ունի խաղաղ լուծում, դա նաեվ Քլինթոնն ասաց, նաեւ` որ պետք է մեխանիզմներ գտնվեն, որպեսզի հետաքննություն սահմանվի սահմանային խախտումների նկատմամբ, այսինքն` խոսվում է մեղավորներին պատժելու մասին”:
Բանախոսն, իհարկե, այնքան էլ լավատես չէ այն առումով, որ հնարավոր կլինի գտնել այդ մեխանիզմները, որովհետեւ ‘ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ Ադրբեջանը բազմաթիվ անգամ սպառնալիք է հանդիսացել տարածաշրջանային անվտանգությանը: Չնայած պ-ն Գիլմորը հայտարարեց, որ առաջիկայում` Փարիզում սպասվելիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմոնը, կփորձեն այդ հարցը քննարկել, բայց կարծում եմ, որ այդ քննարկումն ընդանենը կլինի հերթականը”:
Կլինի պատերազմ, թե ոչ: Է. Հովհաննիսյանի խորին համոզմամբ` ոչ, որովհետեւ, նրա խոսքով, պատերազմ սկսում են եւ ոչ թե դեմոնստրացիաներ անում: Հղում կատարելով Բիսմարկին, ով ասում էր` մի պատմեք ինձ թշնամու ցանկությունների մասին, պատմեք նրա հնարավորությունների մասին, բանախոսը եզրակացնում է` Ադրբեջանն այսօր սպառազինվում է, բայց նրա հնարավորությունները դեռեւս բավարար չեն, երկրորդ` կան մի շարք աշխարհաքաղաքական գործոններ, որոնք Ադրբեջանն ուղղակի պիտի հաշվի առնի պատերազմ սկսելուց առաջ:
“Եթե մեր թշնամին չի ուզում վերսկսել ռազմական գործողությունները, ապա նրա ինչին է պետք սպառազինվելը”. բանախոսի համոզմամբ` Ադրբեջանը միջազգային հանրութանը փորձում է համոզել, որ տարածաշրջանի անվտանգությունը կախված է միայն իր կամքից, եվ “այսպես ասած` փորձում է իրեն վաճառել Արեւմուտքին` խաղաղության դիմաց ձգտելով կորզել որոշակի զիջումներ; Այդ զիջումներից ամենաբաղձալին Ալիեւի համար ժողովրդավարական եւ մարդու իրավունքների հետ կապված զիջումներ են, իսկ ամենագլխավորը ` որ Արեւմուտքն աչք փակի այսպես կոչված ժառանգության խնդրի վրա. Իլհամ Ալիեւն արդեն երկրորդ նախագահական շրջանն է ավարտում, եւ հաջորդ նախագահի պաշտոնի համար լուրջ քննարկումներ են գնում: Ալիեւների մտահոգությունը Հեյդարիկին չափահաս տարիքի հասցնելն է, իսկ մինչ այդ` ամեն գնով պահպանել իշխանությունը, որպեսզի նրան փոխանցեն իշխանությունը: Եւ Արեւմուտքն էլ երբեմն տուրք է տալիս նավթադոլարներին”: