Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Միլանի նահանգապետին

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային, ով Երևանում է գտնվում “Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք” միջոցառումների շրջանակներում: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական բարեկամական առնչությունները դարերի պատմություն ունեն եւ լավ հիմք են ապահովում արդյունավետ եւ բազմաոլորտ համագործակցություն ծավալելու համար: Դրա լավագույն վկայությունն են անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ Նախագահի այցը […]