25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բռնաբարված կանանց մասին. չսպառվող ցավի դաջվածքը

‘Տատիկիս դաջվածքները’ մեկժամանոց ֆիլմի շվեդաբնակ, արմատներով հայ ռեժիսոր Սյուզան Խարտալյանն այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ստեղծման, արձագանքների մասին: Ֆիլմն առնչվում է Հայոց ցեղասպանության խնդրին, որը, ըստ ռեժիսորի, պետք է ներկայացնել այնպես, որ ոչ միայն մեզ հետաքրքիր լինի, այլեւ օտար հանդիսատեսին: Ցեղասպանությունից տուժած, ցեղասպանության ժամանակ բռնաբարված կանանց ճակատագրի մասին քիչ է խոսվում, անգամ գրականության […]

Մոսկվայում Հայաստանի քաղաքացիներ են ձերբակալվել

Մի քանի տասնյակ մարդ է ներխուժել Մերձմոսկովյան շրջանում գտնվող Մոսկովյան կոչվող քաղաքի ոստիկանական բաժանմունք, ուր  դրանից մի քանի ժամ առաջ խուլագանության համար ձերբակալված Հայաստանի քաղաքացիներ էին տարել: Ըստ որոշ տեղեկությունների` կոնֆլիկտի պատճառ է դարձել միջադեպից մի քանի օր առաջ սրճարաններից մեկում ոստիկանների հրահրած վեճը, հաղորդում է “Московский комсомолец”-ը: Ապրիլի 21-ին “Դարյա” կոչվող սրճարանում հանգստանալիս են […]

Շատ բան փոխվել եւ դեռ փոխվելու է. Վահե Հակոբյան

Ներկայացնում ենք ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի հարցազրույցը` “Մեգապոլիս” ամսագրին: Առաջիկա ընտրություններին Ձեր թեկնածության առաջադրումը նախ և առաջ հիշեցրեց այն փաստը, որ արդեն 8 տարի օրենսդիր մարմնում եք, ընդ որում, միշտ ընտրվել եք ձայների գերակշիռ մեծամասնությամբ: Այս հանգամանքը լրացուցիչ ինքնավստահություն է հաղորդո՞ւմ Ձեզ, թե՞ դարձնում է ավելի զգուշավոր: 2004 թվականի Ազգային Ժողովի լրացուցիչ ընտրություններում ես առաջադրվեցի թիվ […]

“Միավորված հայեր”-ին քվեարկում են հոգնածները

“Միավորված հայեր” կուսակցության առաջնորդ Ռուբեն Ավագյանը Henaran.am-ի հետ զրույցում  նախընտրական քարոզարշավի անցած 2 շաբաթը դրական է գնահատում: Նա չի կարող ասել, թե քանի տոկոս կհավաքեն: “Տղա ջան, որ համոզված չլինեինք, որ 5 տոկոսի շեմը հաղթահարելուն ենք, չէինք պայքարի: Մեզ քվեարկելու են իշխանությունից եւ ընդդիմությունից հոգնածները: Իսկ նրանք մեծ թիվ են”,-ասաց Ռ. Ավագյանը: Վերջինս համոզված է, […]

ՀՀ նախագահը մասնակցեց ‘Վարք հավերժության’ քանդակի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված ‘Վարք հավերժության’ քանդակի բացման արարողությանը: Քանդակը բացվել է մայրաքաղաքի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում: Հեղինակն է ֆրանսաբնակ քանդակագործ Դավիթ Երեւանցին: Քանդակը խորհրդանշում է Մատենադարանի ամենամեծ ձեռագիրը` ‘Մշո ճառընտիրը’ փրկելու պատմությունը: Հանրապետության ղեկավարն այսօր մասնակցել է նաեւ հայ գրատպության 500-ամյակին նվիրված մեկ այլ միջոցառման՝ Հայաստանի պատ­մության […]

ԵԽ ԽՎ ԳԴՀ պատվիրակության անդամ Կատրին Վերները տարածել է հայտարարություն Հայոց ցեղասպանության մասին

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ամեն տարի աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին հարգում է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության զոհ դարձած իր նախնիների հիշատակը : Ստամբուլի հայ մտավոր, քաղաքական ու մշակութային վերնախավի ձերբակալությունը երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված եւ իրագործված բնաջնջման քաղաքականության սկիզբն էր: Բնաջնջման այդ գործին զոհ դարձան 1,5 միլիոն հայեր: Գերմանիան այդ ժամանակ Օսմանյան կայսրության […]

15-ամյա Էմմայի տատը մղկտալով պատմել է, որ թոռնուհուն գտել են կախված

Երեկ` ապրիլի 22-ի երեկոյան Կոտայքի մարզի Ալափարս գյուղում ինքնասպանություն է  գործել 9-րդ դասարանում սովորող  15-ամյա Էմման: Նրան գտել են տանը` կախված: Henaran.am-ի հետ զրույցում Էմմայի ընտանիքին մոտ կանգնած Ասյա Ներսիսյանը պատմեց, որ դեռ հայտնի չէ, թե ինչու է Էմման նման քայլի դիմել: ‘’Իրա տատիկը մղկտալով պատմեց, որ նման դեպք ա տեղի ունեցել ու շտապ գնաց […]

Հյուսիսային պողոտայում տղամարդ է հանկարծամահ եղել

Հյուսիսային պողոտայում մեծահասակ տղամարդ է մահացել, ում ինքնությունն առայժմ անհայտ է: Շտապ օգնության աշխատակիցները դեպքի վայրում են:  Ոստիկանությունից  հաստատում են, որ  տարիքով տղամարդը հանկարծամահ է եղել: Մանրամասները ճշտվում են:

ՕԵԿ նախկին խոսնակը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

ՕԵԿ նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանը  ՕԵԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց Սուսաննա Աբրահամյանը. ”Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր փոստով ուղարկել եմ կուսակցությունից դուրս գալու իմ դիմումը”: Henaran.am-ի հարցին, թե ինչո՞ւ կուսակցությունից դուրս գալու որոշումն այս փուլում կայացվեց, Սուսաննա Աբրահամյանն ասաց.”Հարցը հետին պլան էր մղվել` հաշվի առնելով իմ զբաղվածությունը, […]

ՕԵԿ նախարարը խաղից դուրս. ՀՀԿ-ն սատարելու է ԲՀԿ-ի՞ն

Թիվ 25  ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար, “Օրինաց երկիր” կուսակցության անդամ  Մանուկ Վարդանյանն ինքնաբացարկի դիմում  է ներկայացրել թիվ 25 ԸԸՀ-ին: Henaran.am-ի հետ զրույցում  ՕԵԿ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանն ասաց, որ դա  պայմանավորված է եղել կուսակցության քաղաքական որոշմամբ: Մանուկ Վարդանյանը ՕԵԿ ցուցակի 13-րդ համարն է եւ պայքարելու է համամասնական ընտրակարգով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված