18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Կառավարության ծրագրերը լավ ու վատ չե՞ն լինում

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի խոսքով՝ ընդդիմությունն ի վերջո համոզվեց, որ ստացավ այնքան ձայն, ինչ չափի ռեյտինգ ուներ ընտրողների շրջանում: Ընդդիմության աշխատանքը նա առայժմ դժվարանում է գնահատել.

՛՛Դեռ մի քանի օր ենք աշխատել ՀԱԿ-ի հետ, եվ քննարկումներն էլ այնքան շատ չեն եղել՝ կառավարության ծրագիրը, որին ՀԱԿ-ը դեմ քվեարկեց, եվ մի քանի այլ նախագիծ.  միանգամից դժվար է ասել, աշնանը կերեվա,-պատասխանեց նա, հավելելով,- սա փողոցի միտինգները չեն, Ազգային ժողովում ամեն ինչ մի քիչ այլ է: Կարծում եմ՝ ավելի կոնստրուկտիվ աշխատանքներ կլինեն՝ ոչ միայն ՀԱԿ-ի հետ կապված, այլեւ մյուս քաղաքական ուժերի՛՛:

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա Ռ. Զոհրաբյանի խոսքով՝ կառավարության ծրագրերը լավ ու վատ չեն լինում, կատարողների խնդիր է: ՛՛Մենք հաղթող կողմն ենք, բնականաբար՝ մենք պետք է ներկայացնեինք: Նորմալ ծրագիր է, պետք է նորմալ կատարվի, հասցվի ավարտին. դա մեր հնգամյա պլանն է՛՛:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ