06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կիեւյան կամրջից մարդ է նետվել

Մայիսի 3-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան կամրջից մարդ է ցած նետվել: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եվ ՃԿԿ օպերատիվ խմբերը: Պատահարի մանրամասները ճշտվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Henaran.am-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից

ԱԺ կմտնի 5 կուսակցություն. Ադիբեկյան

‘’Խորհրդարան կմտնեն 5 քաղաքական ուժեր`  ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, “Ժառանգություն”, ՀՅԴ: Կոալիցիան կվերականգնվի, քաղաքական ուժերը կմոռանան միմյանց հասցեին հնչեցրած անպարկեշտ հայտարարությունները եւ միասին կկառուցեն նոր Հայաստան’’,- այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՟ խոսելով քարոզարշավի վերջին արդյունքների մասին: Նա նշեց, որ եթե ԲՀԿ-ն չմտնի Հանրապետականի հետ կոալիցիայի մեջ, ապա հինգ տարով ‘’խաղից’’ […]

Բրյուսովի համալսարանից` նախագահին

Երևանի Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի 178 անդամներ բաց նամակ են ուղղել ՀՀ Նախագահին, վարչապետին, Կրթության և գիտության նախարարին, նախագահի աշխատակազմի ղեկավարին, որը ներկայացնում ենք ստորև. “Ձեզ են դիմում Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի “պատահական” անդամները` բանասիրական և մանկավարժական գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, պրոֆեսորներ, դոցենտներ, ավագ դասախոսներ, հանրապետությունում լեզվական կրթության առարակայական ծրագրերի և […]

Հակերային հարձակում 1in.am-ի վրա

Երեկ` մայիսի 2-ին, ժամը 15:00-ից հետո մեր կայքը աննախադեպ հակերային հարձակման է ենթարկվել, որի արդյունքում պաշտպանող համակարգը արգելափակել է կայքի հասանելիությունը` անվտանգության նկատառումներից ելնելով: Տեղեկացնում է 1in.am կայքի խմբագրակազմը: “Մեր քաղաքական ուրույն գիծը համառորեն հետապնդելու ճանապարհին ո՛չ անթաքույց սպառնալիքները և ո՛չ իսկ գործադրված ֆիզիկական բռնությունները չկարողացան մեզ լռեցնել: Մնում էր վերջին քստմնելի միջոցը` 1in.am-ը ենթարկել […]

7-ի խորհուրդն ու ՀՀԿ-ն

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերը քվեաթերթիկներում ներկայացված կլինեն այբբենական կարգով: Ինչպես արդեն հայտնի է, 1-ին համարի տակ ԲՀԿ-ն է, 2-ը` “Ժառանգությունը”, 3-րդ` ՀԱԿ-ը, 4-րդ համարի տակ հանգրվանել է ՀՅԴ-ն, 5-րդը Դեմկուսն է, 6-րդը` Կոմկուսը, “Հանրապետականը” 7-րդ համարն է, ”Միավորված  հայերը” –ը 8-րդն են: Ցանկը եզրափակում է ՕԵԿ-ը` 9-րդ […]

Ռուսաստանը փորձել է փրկել Տիմոշենկոյին

Ռուսական իշխանությունները փորձել են ճնշում գործադրել Ուկրաինայի վրա` նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործով, որին ձերբակալեցին Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր ստորագրելու ընթացքում “պաշտոնական դիրքը չարաշահելու համար”: Սակայն Տիմոշենկոյին փրկելու փորձերն անարդյունք են մնացել: Այս մասին “РИА Новости”-ին է հայտնել Կրեմլի աղբյուրներից մեկը: Նա նշել է, որ Ռուսաստանը մասնավորապես փորձել է ճնշում գործադրել ուկրաինական անկախ դատահամակարգի վրա: […]

Անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հարավից-արեւմուտքից տեղումնաբեր զանգվածների ներթափանցմամբ: Թույլ տեղումներ կդիտվեն Սյունիքում եւ Արցախում` տեղ-տեղ: Մայիսի 3-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, քամու ուժգնացում մինչեւ 20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 3-5 աստիճանով: Հյուսիս-արեւելյան հատվածներում հնարավոր են առատ անձրեւներ: Հիշեցնում ենք, որ տարվա այս ժամանակահատվածում անձրեւները թեեւ կարճատեւ կարող են […]

Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է

1993-ին ՄԱԿ-ի Գլխավոր  ասամբլեան մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր: Տվյալ որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի աշխատանքի արդյունքն էր, որը 1991-ի “աշխարհում մամուլի ազատության ապահովմանը աջակցելու մասին” բանաձեւով հռչակում էր, որ ազատ եւ անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության պարտադիր բաղադրիչն է: Մամուլի ազատության միջազգային օրը ամեն տարի հիշեցում է միջազգային հանրությանն այն մասին, որ […]

Խոշոր ավտոպատահար Գորիս-Երեւան ճանապարհին. զոհեր եւ վիրավորներ

Մայիսի 3-ին, ժամը 01.35-ին “1-03” ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում (Հարժիս գյուղի մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ եվ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել չորս հրշեջ-փրկարար: Դեռեւս չպարզված համգամանքներում բախվել են “Օպել” մակնիշի s 9387 եւ”Կրազ” մակնիշի 386 ՏՍ 54 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Ավտոպատահարի հետեւանքով “Օպել” մակնիշի ավտոմեքենայի […]

Ինքնորոշված տարածք` բուտիկներն ապամոնտաժվեցին /վիդեո/

Մաշտոցի այգու ակտիվիստները հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասված է. “Եռամսյա պայքարից հետո մենք չնահանջեցին, ոչ ձմռան ցրտին, ոչ գարնան անձրեւին, ոչ փոթորիկների ժամանակ, ոչ ծեծ ու ջարդի ենթարկվելիս: Այս պայքարը գնալով նոր հարթակ ստեղծեց, որտեղ Հայաստանի համար կարեւորագույն խնդիրներն այսօր դարձել են ակտուալ քննարկման առարկա: Մաշտոցի պուրակը նոր մշակույթ ձեւավորեց, դիտեցինք ֆիլմեր, դաստիարակեցինք ոստիկաններին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի