Ձերբակալվել է հարկայինի աշխատակիցը

Այսօր` ապրիլի 20-ի առավոտյան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1969 թ. ծնված, Պետեկամուտների կոմիտեի Նոր Նորքի բաժնի աշխատակից Կարեն Կ.-ին: Վերջինս խոստովանել է, որ անցյալ տարվա նոյեմբերի 14-ին ինքն է դանակահարել 1985 թ. ծնված Մերուժան Դ.-ն: Պարզվել է, որ Բրյուսովի փողոցում նա վիճաբանել […]