05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հրադադարի ռեժիմը տագնապ է երկու կողմերի համար. Դավիթ Ջամալյան

“Հրադադարը պասիվ պատերազմ է, եւ հոգեբանորեն այդ իրավիճակը երկու կողմերի համար էլ ենթադրում է խոցելիություն։ Կանխատեսելի չէ մոտալուտ ապագան, ուստի կա նաեւ տագնապ”,-  “Հենարան” մամուլի ակումբում  ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ 18 տարի է, ինչ ստորագրվել է հրադադարի պայմանագիրը, բայց տագնապի կնիքը թե հայ, թե ադրբեջանցի հասարակությունների վրա կա։ Մասնավորապես,  Ադրբեջանը փորձում է հոգեբանական այդ […]

Խանութում գող կար

Մայիսի 15-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի թիվ 17/7 հասցեում գտնվող խանութում գող կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը խանութից բերման է ենթարկել 1975 թ. ծնված Վաչագան Ա.-ին, որը գողություն կատարելու նպատակով  պատուհանի ապակին կոտրելով՝ մտել էր ներս: Կատարվում է նախաքննություն: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից

Եգիպտահայերը՝ փոքրաթիվ, սակայն վճռական

Հենց նոր եմ վերադարձել Եգիպտոսում անցկացրած անմոռանալի ճանապարհորդությունից: Առաջնորդ հայրը` ի դեմս Թեմական Խորհրդի, ինձ հրավիրել էր ելույթ ունենալու որպես գլխավոր բանախոս Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի հուշատոնին: Որոշ մտավախությամբ ընդունեցի Եգիպտոս ուղեւորվելու այդ հրավերը` նկատի ունենալով խառնաշփոթ իրավիճակը նախագահ Հոսնի Մուբարաքի 30 տարվա բռնապետական իշխանությունը տապալվելուց հետո: Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը ինձ վստահեցրեց, որ երկրում խաղաղ մթնոլորտ է եւ որ համայնքն անհամբեր  սպասում է իմ այցին, քանի որ նրանք հետեւում են տեղի  հայկական թերթերում հրատարակվող իմ հոդվածներին: Կահիրե ժամանելուն պես այցելեցի Առաջնորդարան եւ Հայաստանի դեսպանատուն, որտեղ […]

Ուռենիների ապօրինի ծառահատում

Մայիսի 15-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Լեռնապատ գյուղի 25-ամյա մի բնակչի, որը փետրվար ամսին Լեռնապատ գյուղի հարակից անտառից ապօրինի հատել է 15 ուռենի եւ լորենի: Պատճառված վնասի չափը պարզվում է: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից  

Զենքը թողել է աղբարկղի մոտ

Մայիսի 15-ին, ժամը 15.35-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ հայտնել, որ զենք-զինամթերք ունի եւ թողնում է Պուշկինի փողոցի թիվ 43 շենքի բակում՝ աղբարկղի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է ‘Կարաբին’ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: Նույն օրը` ժամը 13.50-ին, մի քաղաքացի զանգահարել […]

Ինչու է հետաձգվում Մարգար Օհանյանի դատավարությունը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 14-ին արդեն երրորդ անգամ հետաձգվեց ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանի եւ տեխնիկ Սամվել Մախմուրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը: Նրանք մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել են […]

Կոալիցիայի հարցը` վա՞ղը

                Վաղը՝ մայիսի 17-ին սպասվում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որին ներկա կլինի ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Քաղաքական փորձագիտական դաշտը սպասում է այս հավաքին, ակնկալելով, որ վերջապես կհաստակեցվի քաղաքական օրակարգը՝ կազմվո՞ւմ է արդյոք ԲՀԿ-ՀՀԿ առանցքով կոալիցիա, թե ոչ եւ, ըստ այդմ, ինչպիսի՞ կադրային վերադասավորումներ են սպասվում:Հայտնի կդառնա՞ն նորընտիր […]

Պաշտոնապես առաջին ինքնաբացարկները

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը,  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանը, Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Արմեն Երիցյանը եւ “Ժառանգություն” կուսակցությունից Լարիսա Ալավերդյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, համամասնական ցուցակներով ընտրված թեկնածուների ինքնաբացարկի դեպքում մանդատը փոխանցվում է ըստ հերթականության` ցուցակում […]

Իսրայելում ստորգետնյա ստուդիա է կառուցվել

Իսրայելական “IBA” հեռուստաալիքը Հայֆա քաղաքում ստորգետնյա ստուդիա է կառուցել, ինչը թույլ կտա հեռուստաընկերությանը չդադարեցնել հեռարձակումները նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակ: Այս մասին տեղեկացնում է “The Israel National News”-ը: Ստուդիան գտնվում է 7 մետր խորության վրա, նրա պատերի լայնությունը 30 սմ է: Բացի հաղորդավարի համար նախատեսված տարածքից, ստուդիայում կա նաեւ ռադիոխցիկ, ինչպես նաեւ այլ սարքավորումների խցիկ, որտեղից […]

Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վարչապետ  է նշանակել Ժան-Մարկ Այրոյին, հաղորդում է “AFP”-ը: 1997-ից Այրոն ղեկավարում է Սոցիալիստների դաշինքը Ֆրանսիայի Ազգային ժողովում: Բացի այդ, 1989-ից ի վեր նա 4 անգամ ընտրվել է Նանտի քաղաքապետ: Առաջիկայում Այրոն կձեւավորի նախարարների կաբինետը: Սարկոզիի նախագահության տարիներին` 2007-2012-ը, Ֆրանսիայի կառավարության ղեկավարն էր Ֆրանսուա Ֆիյոն: Նա պաշտոնաթող է եղել մայիսի 10-ին, սակայն ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի