Թուրքական ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով 5 զինծառայող է զոհվել
5 զինծառայող զոհվել եւ 7-ը վիրավորվել են Թուրքիայում ռազմական ուղղաթիռի վթարի հետեւանքով, հաղորդում է “Անատոլիա” գործկալությունը: Վթարը տեղի է ունեցել Իրաքի սահմանին մոտ գտնվող Հաքքյարի նահանգում:
Ուղղաթիռում գտնվել են անձնակազմի 4 անդամները եւ 11 զինծառայողներ: Թուրք զինվորականները հայտնել են, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել վայրէջքի պահին: Սակայն “Firat” գործակալությունը հայտնում է, որ ուղղաթիռը ռմբակոծել են քուրդ գրոհայինները:
Այն տարածքում, որտեղ ընկել է ուղղաթիռը, թուրք կառավարական զորքերը 1984-ից մարտնչում են Քրդական աշխատավորական կուսակցության անջատողականների հետ` արգելված քաղաքական կուսակցություն, որը պայքարում է Թուրքիայից Քրդստանի անջատման համար: Հակամարտության այս ողջ ընթացքում զոհվել է շուրջ 40 հազար մարդ:
2002-ին ՔԱԿ-ը գրանցվել է այն կազմակերպությունների ցանկում, որոնք ահաբեկչական են համարվում Եվրամիության երկրներում, սակայն 2008-ին ԵՄ-ը չեղյալ հայտարարեց այդ որոշումը: Քրդերը, որոնք իրանական ազգ են, հիմնականում բնակվում են Թուրքիայում, Իրաքում, Իրանում եւ Սիրիայում: Զինված քուրդ ապստամբները հաճախ Թուրքիայի տարածք են անցնում Իրաքի հյուսիսում գտնվող բազաներից: