15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Այսօր Հայաստան կժամանի ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը

ՌԴ Պեդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունն այսօր` հուլիսի 23-ին, պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այցի շրջանակներում կկայանան երկկողմ հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Բանակցությունների հիմնական թեմաները կլինեն միջխորհրդարանական կապերը ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ, հումանիտար համագործակցության հարցերը, կշարունակվի երկխոսությունը Հայաստանի հետ` որպես ԵվրԱզԷս-ում դիտորդ-երկիր` եվրասիական կառուցողական գործընթացների  եւ խորհրդարանական ձեւաչափի շրջանակներում, տեղեկացնում է “Росбалт”-ը:

Բացի այդ, նախատեսված են հանդիպումներ գիտական հասարակության հետ ՀՀ ԳԱԱ-ում: Ռուսական պատվիրակության անդամները նաեւ կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ