29 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կոչ եմ անում խուճապահար ելույթների փոխարեն սառնասրտություն պահպանել. Է. Շարմազանով

“Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ եմ անում խուճապահար ելույթների փոխարեն սառնասրտություն պահպանել: Պատկան մարմինները բավականին օպերատիվ աշխատում են` արձագանքելով գրանցված միջադեպերին: Խորհուրդ եմ տալիս հիստերիայի մեջ չընկնել եւ լարվածության իմիտացիա չանել”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին, թե “ընտրությունները Հայաստանում կեղծվում են, մարդիկ, փաստորեն, կարողանում են մեկ […]

Այն ահռելի եթերաժամանակը, որը տրամադրվել է, երբեւէ մեր երկրում չի եղել. ՀՌԱՀ նախագահ

Այսօր ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը նշեց, որ օրենսդրության համաձայն, հանձնաժողովը իրականացրել է  մշտադիտարկում`  վերգետնյա  հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների նկատմամբ` քարոզչական եթերաժամանակի հետ կապված: Համաձայն հավասար պայմաններ ապահովելու մեթոդաբանությանը,  մշտադիտարկում է անցկացվել 7 հանրապետական սփռում եւ 9-ը մարզային սփռում իրականացնող հեռուստաընկերությունների նկատմամբ: ‘’6500  ժամ մշտադիտարկում ենք անցկացրել, դա ահռելի աշխատանք […]

Կոտրել են ՀԱԿ վստահված անձի ատամները

Հայ Ազգային Կոնգրես ֆեյսբուքյան օգտատերը հայտարարում է․ «Ժամը 9.55` 24/26 տեղամասում ծեծի են ենթարկվել ՀԱԿ եւ ԲՀԿ վստահված անձինք: Կոտրել են ՀԱԿ վստահված անձ Նամալյան Ալավերդիի ատամները»։ Արման Մուսինյանը հայտնել է լրագրողներին, որ իրենք տեղյակ են դեպքի մասին:

“Դեղին քարտ” Շիրակի մարզպետին

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի նախընտրական “խաղերը” թիվ 33 ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածու Աշոտ Աղաբաբյանին դուր չեն եկել եւ նա “դեղին քարտ” է ցույց տվել մարզպետ: Ըստ մեր աղբյուրների, ՀՀԿ-ական մարզպետը այս ընտրատարածքում հորդորել է համամասնականով քվեարկել ՀՀԿ-ի օգտին, իսկ մեծամասնականով  ՕԵԿ-ից առաջադրված Հովհաննես Մարգարյանի օգտին: Ինչպես Շիրակից փոխանցում են մեր աղբյուրները, Աշոտ Գիզիրյանը […]

Սերբիայում նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ են

Այսօր` մայիսի 6-ին, Սերբիայում նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններ են: Հիմնական մրցակիցներն են Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը եւ նրա առաջնորդը` երկրի նախագահ Բորիս Տադիչը, եւ Պահպանողական առաջադիմական կուսակցությունը, որը ղեկավարում է Տոմիսլավ Նիկոլիչը, տեղեկացնում է “Associated Press”-ը: Ձայնի իրավունք ունեն 6 մլն 770 հազար 13 քաղաքացի: Սերբիայում եւ նրա սահմաններից դուրս կգործի 8390 ընտրական տեղամաս: Կոսովոյում, […]

Կնիքը ցնդում է անձնագրերից. առաջին թերությունը մեկնաբանում է ԿԸՀ նախագահը /վիդեո/

Ֆեյսբուքահայության առաջին ընտրողներն արդեն արձանագրել են առաջին ընտրախախտումը։ Նրանց հավաստմամբ` անձնագրում ընտրությունը հաստատող կնիքը րոպեներ անց ցնդում է։ Լրագրող Վարդ Սիմոնյանը գրում է․ “Ընդամենը հաշված վայրկյանների ընթացքում կնիքը չորանում է։ Եթե սա չկանխարգելվի, ապա կարելի է ասել, որ այս ընտրությունը կվերածվի խեղկատակության”։ Այդ մասին արձանագրում է նաեւ ԱԺ ընտրությունների թեկնածու, 168 ժամ թերթի խմբագիր Սաթիկ […]

Առանց Քոչարյանի

Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ  Լեւոն Տեր-Պետրոսյանն ու գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը քվեարկելու են նույն ընտրատեղամասում` 9/11-ում, որը տեղակայված է թիվ 24 դպրոցում: Հայաստանի էքս-նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 6-ին քվեարկությունը կատարելու է 7/03 տեղամասում` թիվ 78 մսուր-մանկապարտեզում: Ի դեպ, երեք նախագահներն էլ, ըստ նախանական տեղեկությունների` քվեարկելու են մինչեւ կեսօր:  

Ստեփանակերտում շքերթի փորձ եղավ /վիդեո/

ԼՀՂ ՊՆ մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված շքերթը կանցնի բարձր մակարդակով: Այս մասին հաղորդում է “Երկրամասը”: Ստեփանակերտւմ արդեն կայացել է շքերթի փորձը, որը դիտելու են եկել բազմաթիվ մարդիկ, չնայած անբարենպաստ եղանակին: Այն հարցին, թե հատկապես ինչով կտարբերվի այս տարվա զորահանդեսը նախորդներից, Հասրաթյանը պատասխանել է, որ այն […]

1982 ընտրատեղամասից 7-ի դռները չեն բացվել

Մայիսի 6-ի առավոտյան ժամը 8-ից Հայաստանում պաշտոնապես բացվել են  41 ընտրատարածքներում գործող 1982 ընտրատեղամասերից 1975-ը: 7 ընտրատեղամասերը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, որոնք կբացվեն ավելի ուշ, մասնավորապես Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ընտրատեղամասը կբացվի ժամը 10:00-ին, իսկ մնացածները` ժամը 17:00-ին: Մինչեւ  ժամը 20.00-ը Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկելու:  Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 484 […]

“Հայաթի” ԲՀԿ-ական երիտասարդներն եկել էին թամաշայի

Հայաստանում մեկնարկել են Ազգային ժողովի ընտրությունները: Henaran.am-ի թղթակիցը եղել է Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում տեղակայված թիվ 5/27  տեղամասային կենտրոնում: Հանձնաժողովի նախագահ Գոհար Մկրտչյանը Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ ընտրություններն անցնում են բնականոն հունով եւ օրենքով սահմանված կարգով: Այս տեղամասում գրանցված 1876 ընտրողներից ժամը 8.40-ի դրությամբ  քվեարկել է 20 ընտրող: Մեր թղթակիցին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի