16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Քաղաքապետը հրաժարվեց պայքարից հանուն Կապանի

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կապանի    քաղաքապետ Արտուր Աթայանը: Նա տարածել է նաեւ հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է.

“Սիրելի   կապանցիներ, սեպտեմբերի 9-ին  կայանալիք   տեղական  ինքնակառավարման  ընտրություններում   առաջադրվել   էի   որպես   Կապանի  քաղաքապետի   թեկնածու: Համոզված   էի,  որ   իմ   անցած   չորս  տարիների  գործունեությունը,  սրտացավ   վերաբերմունքը  համայնքի  ու  նրա    յուրաքանչյուր  բնակչի  հանդեպ   ինձ   թույլ  են  տալիս    վերընտրվելու   եւ   առաջիկա   չորս  տարիներին    շարունակելու   իմ   ծրագրերի  իրագործումը:

Ես  կարծում    էի,  թե  կլինեն  քաղաքակիրթ  ընտրություններ   եւ  բոլոր   թեկնածուներին  հնարավորություն  կընձեռվի   օրենքով  սահմանված  կարգով  կազմակերպել   ընտրական   գործընթացը:

Սակայն  օրեցօր   մարզկենտրոնում  շիկանում  է   մթնոլորտն  ու  կապանցու քվեին   արժանանալու   համար  կիրառվում  են    անընդունելի  մեթոդներ: Իմ  կողքին  կանգնած   մարդիկ    ենթարկվում   են     հոգեբանական,  ֆինանսական   ճնշումների:

Ինձ  համար   քաղաքապետի    աթոռը   ինքնանպատակ  չէ  ու   ես   չեմ   կարող   նման   ծանր   բեռով   շարունակել  ընտրապայքարն   ու     վտանգի  տակ   դնել    մարզկենտրոնի   բարոյահոգեբանական   մթնոլորտն  ու   միջանձնային  հարաբերությունները:

Ես   չեմ  ուզում,   որ  իմ  պատճառով  տուժեն  իմ   ընկերներն  ու  համախոհները:

Ես   չեմ  կարող  թույլ  տալ,   որ    իմ  ծննդավայրում    հաստատվեն   թշնամանքն  ու   դավաճանությունը:  Համոզված   եմ,    որ  հազարավոր    կապանցիներ    համամիտ  են  ինձ  հետ   ու   չեն  մեղադրի   ինձ:

Ես   ուզում  եմ  հավատալ,  որ    այս   օրերին  հնչող  հայտարարությունները,  թե   մեկ տարի   հետո   մենք   ունենալու  ենք    անճանաչելիորեն  բարեփոխված   Կապան, իրականություն  կդառնան:  Ու  եթե   դրան   խոչընդոտում  է  միայն   իմ  կուսակցական  պատկանելությունը,  ապա  ես   նպատակահարմար  եմ  գտնում  զիջել  իմ   տեղը:

Հանուն   Կապանի  եւ  հանուն   կապանցու  ես  հրաժարվում  եմ   ընտրապայքարից:

Շնորհակալություն   եմ  հայտնում   բոլոր  կապանցիներին   իմ  կողքին  կանգնելու  համար,   ներողություն   եմ  խնդրում,  եթե   նման   որոշում     կայացնելով   չեմ   արդարացրել  ձեր   սպասելիքները:  Հուսով  եմ,  որ  ներողամիտ   կլինեք: Վստահեցնում  եմ,   որ  այսուհետ   էլ    ամեն  ինչ    անելու   եմ   իմ  քաղաքի,  իմ   ընկերների    համար”,-ասված է հայտարարությունում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ